<<Breitbart.com>> կայքի  համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի այցի ավարտից   անմիջապես հետո նախագահ Բարաք Օբաման խիստ զգուշացրել  է  քրիստոնյաներին`ասելով,  որ  կրոնական ազատությունը պաշտպանելու նրանց բոլոր փորձերը համասեռամոլների իրավունքների դեմ  մղված պայքարում հաջողություն չեն ունենալու: <<Մենք պաշտպանում ենք  հավատի ազատությունը և մեծ հարգանքով  ենք վերաբերում կրոնական  ավանդույթներին: Սակայն միանշանակ հայտարարում եմ, որ  կրոնական ազատությունը մեզ  իրավունք չի տալիս  ամերիկացի քաաքացիներին զրկել իրենց սահմանադրական իրավունքներից>>-հայտարարել էր Օբաման ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունեցող մարդկանց համար  Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության կազմակերպած  բարեգործական միջոցառման ժամանակ: Օբաման   մի քանի անգամ  նշել էր, որ հենց իր նախագահության ժամանակ  մեծ առաջընթաց ունեցավ  սեռական փոքրամասնությունների իրավունքների ճանաչումը: Նախագահը անդրադարձել էր նաև  նախագահական ընտրությունների որոշ հանրապետական թեկնածուների , ովքեր առաջարկում են արգելել միասեռ ամուսնությունները: <<Չնայած մենք հարգում ենք կրոնական կազմակերպությունների շահերը, սակայն պետք է զգուշանանք այն քաղաքական գործիչներից, ովքեր աջակցում են խտրականության նոր ձևերին` ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալու համար: Պետք չի այդ կերպ առաջնորդել Ամերիկային>>-հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը: Նրա խոսքով անհրաժեշտ է ընդունել այն իրողությունը, որ բնակչության մի մասը  դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը և ժամանակ է պետք, որպեսզի այդ մարդիկ համաձայնվեն նման ամուսնություններին աջակցող  մեծամասնության հետ:  Ներկաներին Բարաք Օբաման  հավաստիացրել էր, որ անկախ սեռական ուղղվածությունից երկրի յուրաքանչյուր քաղաքացի  պաշտպանված  է օրենքով և ինքը նույն ջանասիրությամբ  շարունակելու է   պաշտպանել համասեռամոլների իրավունքները: Իսկ համասեռամոլների համայնքին  կոչ էր արել զգոն լինել, չհանձնվել և նոր հաղթանակներ նվաճել: