Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը զգալի վնասներ է հասցրել Եգիպտոսի Վադի Նատրուն հովտում գտնվող ղպտի նշանավոր 4 տաճարներին: Խոսքը Անբի Բիշոյ, Դեյր Սուրիանի, Ալ Բարամոս և Մակար Մեծի հայտնի վանքերի մասին է: Ղպտի եկեղեցու քահանա Բուլոս Հալիմի խոսքով ջրհեղեղի հետևանքով փլվել են վանքերի պատերը և առաստաղները, զգալի վնաս է հասցվել գույքին: Ջրհեղեղից տուժել են նաև մի քանի վանականներ: Նախնական գնահատմամբ վերակառուցման աշխատանքների համար անհրաժեշտ է մի քանի միլիոն դոլար: Միջազգային ղպտի կազմակերպությունները արդեն սկսել են միջոցներ հավաքել տաճարների վերականգման համար :