Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և պետական շինարարության կոմիտեի փոխնախագահ Ելենա Միզուլինան հայտարարել է, որ 2016-2021 թվականների համար Եվրախորհրդի կողմից ընդունված երեխայի իրավունքի պաշտպանության ռազմավարությունը հարվածում է ավանդական ընտանեկան արժեքներին: <<Այդ փաստաթղթի ոգին և գաղափարախոսությունը մերժում է ռուսական ընտանեկան կուլտուրայի ավանդական հիմքերը, այդ թվում ընտանեկան ավանդական արժեքները: Ավանդական ընտանիք, ավանդական ընտանեկան արժեքներ արտահայտությունները ընդհանրապես բացակայում են ռազմավարության տեքստից>>- ասել էր Միզուլինան: Նրա խոսքով այդ փաստաթուղթը ամրագրում է երեխայի իրավունքների հավասարությունը անկախ ոչ միայն սեռից, այլ նաև սեռական ուղղվածությունից և պարունակում է դրույթներ, որոնք նպաստում են համասեռամոլ գաղափարների տարածմանը: <<Այս ռազմավարական փաստաթուղթը հերթական անգամ վկայում է, որ Եվրախորհուրդը նախանձելի հետևողականությամբ աջակցում է համասեռամոլ արժեքներին, հասարակության կյանքում նվազեցնում է ավանդական ընտանիքի դերն ու նշանակությունը, անվստահություն է սերմանում ծնողների նկատմամբ>>-հայտարարել էր Միզուլինան: