ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյից ստացած տեղեկությունների հիման վրա Իտալիայի և Կոսովոյի ոստիկանությունները ձերբակալել են 4 մարդու, որոնց կասկածում են Հռոմի Պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:Այս մասին տեղեկացնում է The Local թերթը: Այդ մարդկանց ձերբակալել են Իտալիայի և Կոսովոյի մի քանի քաղաքներում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում: Իրավապահները ձերբակալված խմբին բնութագրել են որպես վտանգավոր: Բոլոր ձերբակալվածները կոսովացի են, <<Իսլամական պետություն>> խմբավորման անդամներ: Նրանք ուղղակի կապեր են ունեցել Սիրիայում կռվող իսլամական տարբեր խմբավորումների հետ: Նշենք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո իսլամիստները հայտարարել էին, որ հաջորդ թիրախը Հռոմն է, ապա Վաշինգտոնը: