Կանադայի Օնտարիո նահանգում Մարդու իրավունքների դատարանի որոշմամբ ընկերությունը փոխհատուցում է վճարելու քրիստոնյա կնոջը աշխատանքի չընդունելու, միաժամանակ նրա արժանապատվությունը և կրոնական համոզմունքները վիրավորելու համար: Բեթանի Պակետեն Սուրբ Երրոդության արևմտյան համալսարանի շրջանվարտ է և ցանկանում էր որպես գիդի օգնական ստաժավորում անցնել Amaruk Wilderness ընկերությունում: Սակայն նրա թեկնածությունը մերժել էր ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Ֆրագասին: Մերժման հետ միասին Amaruk ընկերության աշխատակից Օլաֆ Ամունդսենը Բեթանի Պակետեին ուղարկել էր էլեկտրոնային նամակներ, որոնցում վիրավորել էր Պակետեի քրիստոնեական հավատքը.<<Մեր ընկերությունում չենք ողջունում Սուրբ Երրոդության համալսարանի շրջանավարտներին>>-ասված էր նամակներից մեկում, իսկ մեկ այլ նամակում ավելի կոշտ արտահայտություններ էր արել Քրիստոսի և քրիստոնեության հասցեին: Լսելով այս գործը Մարդու իրավունքների դատարանը վճռել էր, որ Amaruk ընկերության տնօրենը և աշխատակիցը կողմնակալ են վերաբերվել երիտասարդ քրիստոնեուհուն, նրան հավատքի համար բարոյական վնաս են հասցրել: Դատարանի որոշմամբ ընկերությունը 8500 դոլար փոխհատուցում պետք է վճարի Բեթանի Պակետեին: