Պահպանողականների կոնֆերանսում ունեցած իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է փակել այն կրոնական դպրոցները, որոնցում անհանդուրժողականություն են սովորեցնում այլ կրոնների հետևորդների նկատմամբ: Վարչապետի խոսքով մուսուլմանական մի քանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ չպետք է շփվել, պետք է խուսափել այլ կրոնի հետևորդներից, ներշնչում են հակահրեական տրամադրություններ: << Եթե դուք անհանդուրժողականություն եք սովորեցնում, մենք կփակենք ձեր դպրոցները: Չկասկածեք: >>- շեշտել էր Քեմերոնը: Վարչապետը նշել էր նաև, որ կրոնական բոլոր դպրոցները պետք է գրանցվեն տեսչական ստուգումների ենթարկվելու համար: Ավարտելով իր խոսքը Դևիդ Քեմերոնը ասել էր.<<Բրիտանիայում այլևս չի լինելու պասիվ հանդուրժողականություն: Հենց դա է մեր երկիրը դարձրել նվազ միասնական և վտանգի ենթարկել մեր երեխաներին>>: