Ընթացիկ տարում Ճապոնիան Մերձավոր Արևելքի փախստականներին, առաջնահերթ Իրաքի և Սիրիայի, օգնելու համար տրամադրելու է ավելի քան 810 միլիոն դոլար: Ճապոնական NHK-1 ռադիոկայանի տեղեկացմամբ փախստականներին տրամադրվող օգնության ծրագրի մասին կհայտնի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում իր ելույթի ժամանակ: Ռադիոկայանի համաձայն`Լիբանանում ապաստանած ավելի քան 100 հազար փախստականների համար ճապոնիան Լիբանանի կառավարությանը կտրամադրի 2 միլիոն դոլար, իսկ նախկին Հարավսլավիայի տարածքում գտնվող պետություններին` այդ թվում Սերբիային և Մակեդոնիային, որոնց տարածքով գաղթականները տեղաշարժվում են Եվրոպա, կտրամադրի մոտ 3 միլիոն դոլար: Սակայն դեռևս պարզ չի, արդյոք պաշտոնական Տոկիոն կմեղմացնի փախստականներ ընդունելու պայմանները: 2014թվականին Ճապոնիան ապաստան է տվել ընդամենը 11 մարդու: