Վ. Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է գյուղական եկեղեցում
Ռուսական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է Տվերի շրջանի Տուրգինովո գյուղի եկեղեցում, որտեղ դեռևս հեղափոխությունից առաջ `1911 թվականին մկրտել էին նրա ծնողներին: Վ. Պուտինը առաջին անգամը չէ, որ այցելել է Տուրգինովո գյուղը: Այդտեղ է գտնվում նախագահի տատի գերեզմանը: Տուրգինովո գյուղի եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գմբեթը և զանգակատունը [...]









