Բրիտանացի 51-ամյա դերասան Մայքլ Էնրայթը հեռացել է Հոլիվուդից և մեկնել Սիրիա: Նա միացել է <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ կռվող քրդական աշխարհազորային ստորաբաժանումներից մեկին: Քրդական աշխարհազորայինների Facebook-ի էջում տեղադրված է տեսաերիզ, որում դերասանը կրակում է խրամատից և կոչ անում միաբանվել իսլամիստների դեմ պայքարելու համար: Արաբական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ դերասանը պատմել է, որ իսլամիստների դեմ կռվելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դիտել էր տեսաերիզները, որոնցում իսլամիստները գլխատում են ամերիկացի լրագրողներին և ողջ ողջ այրում հորդանանցի օդաչուին: <<Ես այստեղ եմ եկել կռվելու համար, երկիրը մաքրել իսլամիստ գրոհայիններից: Եթե հարկ լինի, ես պատրաստ եմ մեռնել>> – ասել է Մայքլ Էնրայթը: Դերասանը հայտնել է նաև, որ ուսումնասիրել է իսլամը, փոխել իր անունը և դարձել Մայքլ Մուստաֆա Ալի: Նշենք, որ դերասանը հայտի է <<Կարիբյան ծովի ծովահենները>> ֆիլմից, ինչպես նաև մի շարք հայտնի դետեկտիվ հեռուստասերիալներում կատարած դերերով: