Վերջերս Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների Սիրիա կատարած այցի ժամանակ նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ մտադիր է առավել ակտիվորեն պաշտպանել քրիստոնյաներին: Նախագահի կարծիքով քրիստոնեության ներկայությունը կարող է կայունություն ստեղծել այդ տարածաշրջանում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին ռուս-սիրիական հարաբերությունները, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերը: Այցի շրջանակներում ռուս պատգամավորները հանդիպել էին նաև Սիրիայի հոգևոր առաջնորդների հետ, հումանիտար օգնություն էին տարել այն դպրոցներին, որոնցում սովորում են սիրիացի զոհված զինվորների երեխաները: