Guardian -ի տեղեկացմամբ` Բանգլադեշքում գործող << Ansarullah Bangla Team>> իսլամական ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է բլոգերների, ակտիվիստների և գրողների ցուցակը, որոնց այդ խմբավորումը դատապարտել է մահվան: Ցուցակում ներառված են բլոգերներ Մեծ Բրիտանիայից ,Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Շվեդիայից: Նրանցից մի քանիսը արտասահմանում բնակվող Բանգլադեշի քաղաքացիներ են: << Ansarullah Bangla Team>> խմբավորմանը մեղադրում են Բանգլադեշում 4 բլոգերների սպանության համար: Բոլոր սպանվածները հետևողականորեն քննադատել էին իսլամական ծայրահեղականությունը: Խմբավորման անդամները զոհերին սպանում են առանձնահատուկ դաժանությամբ: Այդ սպանություններից հետո Բանգլադեշի իշխանությունները խմբավորման գործունեությունը արգելեցին: Նշենք, որ վերջին տարիներին Բանգլադեշում հաճախակի են դարձել հարձակումները աշխարհիկ հեղինակների դեմ : Իսլամիստների սադրանքները նոր թափ ստացան, երբ կառավարությունը կոշտ գործողություններ ձեռնարկեց կանխելու արմատական ծայրահեղական խմաբավորումների գործունեությունը, որոնք փորձում էին երկրում շարիաթի կարգեր հաստատել: