<<Breitbart.com>> կայքի համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի այցի ավարտից անմիջապես հետո նախագահ Բարաք Օբաման խիստ զգուշացրել է քրիստոնյաներին`ասելով, որ կրոնական ազատությունը պաշտպանելու նրանց բոլոր փորձերը համասեռամոլների իրավունքների դեմ մղված պայքարում հաջողություն չեն ունենալու: <<Մենք պաշտպանում ենք հավատի ազատությունը և մեծ հարգանքով ենք վերաբերում կրոնական ավանդույթներին: Սակայն միանշանակ հայտարարում եմ, որ կրոնական ազատությունը մեզ իրավունք չի տալիս ամերիկացի քաաքացիներին զրկել իրենց սահմանադրական իրավունքներից>>-հայտարարել էր Օբաման ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունեցող մարդկանց համար Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության կազմակերպած բարեգործական միջոցառման ժամանակ: Օբաման մի քանի անգամ նշել էր, որ հենց իր նախագահության ժամանակ մեծ առաջընթաց ունեցավ սեռական փոքրամասնությունների իրավունքների ճանաչումը: Նախագահը անդրադարձել էր նաև նախագահական ընտրությունների որոշ հանրապետական թեկնածուների , ովքեր առաջարկում են արգելել միասեռ ամուսնությունները: <<Չնայած մենք հարգում ենք կրոնական կազմակերպությունների շահերը, սակայն պետք է զգուշանանք այն քաղաքական գործիչներից, ովքեր աջակցում են խտրականության նոր ձևերին` ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալու համար: Պետք չի այդ կերպ առաջնորդել Ամերիկային>>-հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը: Նրա խոսքով անհրաժեշտ է ընդունել այն իրողությունը, որ բնակչության մի մասը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը և ժամանակ է պետք, որպեսզի այդ մարդիկ համաձայնվեն նման ամուսնություններին աջակցող մեծամասնության հետ: Ներկաներին Բարաք Օբաման հավաստիացրել էր, որ անկախ սեռական ուղղվածությունից երկրի յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է օրենքով և ինքը նույն ջանասիրությամբ շարունակելու է պաշտպանել համասեռամոլների իրավունքները: Իսկ համասեռամոլների համայնքին կոչ էր արել զգոն լինել, չհանձնվել և նոր հաղթանակներ նվաճել: