ТБН-Россия հանրային հեռուստաալիքի աշխատակիցները կոչ են արել քրիստոնյաներին շարունակել աղոթել հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի առողջության վերականգման համար: << ТБН-ի սիրելի բարեկամներ: Հարգելի հեռուստադիտողներ: ТБН-Россия հեռուստաալիքի աշխատակազմը կոչ է անում շարունակել աղոթել մեր ղեկավար Իգոր Նիկիտինի ֆիզիկական ուժերի վերականգման համար: Վերջերս մենք միասնական աղոթքի օր էինք հայտարարել, որի ժամանակ հազարավոր ընկերներ միացել էին մեզ: Դրանից հետո դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Շնորհակալ ենք ձեր զանգերի և նամակների համար: Իգոր Յուրևիչը տեղյակ է յուրաքանչյուրի բարեմաղթանքներին: Շարունակեք աղոթել մեզ հետ միասին: Մենք հավատում ենք Իգոր Նիկիտինի բժշկությանը և լիակատար վերականգմանը, ով երկար տարիներ իր ուժերը նվիրել է ողջ աշխարհում Աստծո խոսքի տարածմանը>>-ասված է ТБН-Россия հանրային հեռուստաալիքի մամուլի ծառայության հայտարարությունում: