Սեպտեմբերի 27-ին ավարտվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հնգoրյա այցը ԱՄՆ: Վերջին օրը Պապը այցելել էր Ֆիլադելֆիա, մասնակցել ընտանիքների համաշխարհային հանդիպման միջոցառմանը, և բաց երկնքի տակ` Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում պատարագ էր մատուցել, որին ներկա էր եղել մոտ մեկ միլիոն մարդ: Ֆիլադելֆիայում Պապը հանդիպել էր կաթոլիկ հոգևորականության կողմից սեռական բռնությունների ենթարկված անձանց հետ: Նա խոստացել էր, որ մեղավորները անպայման կպատժվեն: Այնուհետև Կաթոլիկ Հովվապետը այցելել էր քաղաքի ամենախոշոր բանտը և հանդիպել ավելի քան 100 կալանավորների և նրանց ընտանիքների հետ: Ընտանիքների համաշխարհային հանդիպման միջոցառման ժամանակ Պապը մասնավորապես հայտարարել էր. <<Պետք է հոգ տանենք և պաշտպանենք ընտանիքը , քանի որ ընտանիքն է մեր ապագայի գրավականը>>: Ֆրանցիսկ I-ին օդանավակայան ուղեկցել էին Ֆիլադելֆիայի քաղաքագլուխ Մայքլ Նաթերը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: