ԱՄՆ-ում նվազել է քրիստոնյաների թիվը
Pew Research Center-ի նոր զեկույցի համաձայն ԱՄՆ-ում քրիստոնյաների թիվը նվազել է: 2007թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքների հետ համեմատած իրենց քրիստոնյա համարող ամերիկացիների թիվը 78%-ից նվազել է մինչև 70%: Իսկ աթեիստների և ագնոստիկների թիվը կրկնապատկվել է: Զեկույցի համաձայն նկատելի է ցանկացած կրոնի նկատմամբ անտարբերության աճը: Հարցումներին մասնակցել են 35հազար ամերիկացիներ:
Հնդկաստտանում դատապարտել են 13 մուսուլմանների
Հնդիկ 13 մուսուլմանների տարբեր ժամկետների բանտարկության են դատապարտել 2010 թվականին Քերալա նահանգում քրիստոնյա ուսուցչի վրա հարձակվելու և աջ ձեռքը կտրելու մեղադրանքով: Ուսուցչին մեղադրում էին <<աստվածանարգության>> համար: Մուսուլմաններից տասին դատապարտել են ութ տարվա ազատազրկման, իսկ երեքին` երկու տարվա: Քրիստոնյա ուսուցիչ Թ.Ջ. Ջոզեֆի վրա կատարված այս հարձակումը մեծ արձագանք էր ստացել: Փողոցում ուսուցչի վրա հարձակվել էին << [...]
Լիբիայում ազատագրել են առևանգված 27 քրիստոնյաների
Լիբիայում իսլամիստ գրոհայինների կողմից առևանգված 27 եթովպացի քրիստոնյաներ ազատ են արձակվել Եգիպտոսի միջամտության շնորհիվ: Գերությունից ազատված քրիստոնյաներին մայիսի 7-ին ընդունել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին: Քրիստոնյաներին ազատագրելու գործողությունների մանրամասնությունների մասին ոչինչ հայտնի չի, սակայն եգիպտական լրատվամիջոցները հաստատել են, որ այդ գործողություններին ուղղակիորեն մասնակցել են Եգիպտոսի բանակը և հետախուզությունը: Նախագահ աս Սիսին միայն հայտարարել [...]
Ռուսաստանի Հրեական համայնքը կհամագործակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
Ռուսաստանի Հրեական համայնքների դաշնության մամուլի ծառայության համաձայն` Ռուսաստանի Հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պայմանավորվել են համատեղ պայքարել կրոնական և ազգային անհանդուրժողականության դեմ ամբողջ աշխարհում: Նման որոշում է ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, Ռուսաստանի Հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդայի և Ռուսաստանի Գլխավոր րաբբի Բերլ Լազարի հանդիպման ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը ծանոթացել էր [...]
Արմատական իսլամիստները փորձում են խանգարել եկեղեցու շինարարությանը
Եգիպտոսի Մինիա նահանգի Ալ-Օուր գյուղի ղպտի քրիստոնյա բնակիչները տեղի իշխանություններից պահանջել են խստացնել անվտանգության միջոցները` կապված արմատական իսլամիստների կողմից հնարավոր սադրանքների հետ: Նշենք, որ այս գյուղում էին բնակվում Լիբիայում իսլամիստ գրոհայինների կողմից գլխատված ղպտի 20 քրիստոնյաներից 13-ը: Ղպտի ուղղափառ եկեղեցին Լիբիայում նահատակված այս քրիստոնյաներին սրբերի կարգին է դասել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին կարգարդել էր [...]
Հարկ է պայքարել…
InfoCatolica -ն տեղեկացնում է , որ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Եվրոպայի քրիստոնյաներին կոչ է արել դեմ կանգնել այն օրենքներին, որոնք խոչընդոտում են իրենց հավատքը ազատորեն դավանելուն: Պապի խոսքով Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիները`կաթոլիկները, ուղղափառները, բողոքականները պետք է միասնական և արդյունավետ պատասխան տան աշխարհիկ մարտահրավերներին: Այս մասին Պապը խոսել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի և Եվրոպայի եպիսկոպոսական խորհրդի ամենամյա [...]
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ավարտել է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցի լսումները
316news.org կայքի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ավարտել է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցի լսումները և իր վճիռը հրապարակելու է հունիսի վերջին: Դատարանում քննարկվում էր ամբողջ երկրում միասեռ զույգերի ամուսնությունները թույլատրելու օրենքի 14-րդ ուղղումը: Եթե օրենքը ընդունվի, ապա միասեռ ամուսնությունները կթույլատրվեն Ամերիկայի բոլոր նահանգներում: Ամուսնության և ընտանիքի հարցերով ինստիտուտի տնօրեն Մայք Մաքմանուսի խոսքով նման ամուսնությունների օրինականցմանը կողմ [...]






