Հակահրեականության դեմ պայքարի հարցերին նվիրված համաժողով
Մայիսի 12-14-ը Երուսաղեմում կայացել էր հակահրեականության դեմ պայքարի 5-րդ համաժողովը, որին մասնակցել են ավելի քան հազար քաղաքական, կրոնական, հասարակական գործիչներ և փորձագետներ աշխարհի 60 պետություններից: Ներկայացուցչական այս ժողովը բացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ելույթ էին ունեցել տասնյակ պատգամավորներ: «Ես չգիտեմ, կհաջողվի մեզ արմատախիլ անել հակահրեականությունը, սակայն մենք պարտավոր ենք պայքարել դրա դեմ»-հայտարարել էր Նաթանյահուն: [...]
Ամերիկացիները կողմ են համասեռամոլ նախագահի
The Wall Street Journal-ի և NBC News-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամերիկացիները գերադասում են ունենալ համասեռամոլ, քան քրիստոնյա նախագահ: Ուսումնասիրությունների համաձայն վերջին 10 տարիների ընթացքում համասեռամոլ նախագահ ընդունող ամերիկացիների թիվը մեծացել է 18%-ով և կազմել է հարցվածների 61%-ը: Իսկ քրիստոնյա նախագահ ցանկացողների թիվը մեծացել է 11%-ով և կազմել հարցվածների 52%-ը: Ուսումնասիրության [...]
Անվտանգության խստացված միջոցներ Վատիկանում
Մայիսի 13-ին սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ Հռոմի Պապի հանդիպման ժամանակ Վատիկանի և Իտալիայի ոստիկանությունը ձեռք էին առել անվտանգության խստացված միջոցներ: Ոստիկանությունը Սուրբ Պետրոսի տաճարին հարակից փողոցներում փակել էր տրանսպորտի երթևեկությունը, հրապարակ մտնողներին խուզարկում էին, ստուգում պայուսակները: Վատիկանի պաշտոնյաները խոստովանել էին, որ դա կապված է իսլամիստների կողմից Պապի դեմ հնարավոր հարձակման սպառնալիքի հետ: Իսկ ոստիկանությունը [...]
Վատիկանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը
Associated Press-ի տեղեկացմամբ Վատիկանում համաձայնեցվել է Պաղեստինի և Վատիկանի համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրի տեքստը, որում Վատիկանը փաստորեն Պաղեստինին ճանաչել է որպես պետություն: Կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին ասել էր. «Այո, մենք ընդունում ենք, որ Պաղեստինի պետությունը գոյություն ունի»: Առաջիկայում պայմանագրի տեքստը ստորագրելու համար կփոխանցեն Վատիկանի և Պաղեստինի ղեկավարներին: Այս որոշումը առաջացրել է Իսրայելի վրդովմունքը: Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունում [...]
Դենզել Վաշինգտոնը խորհուրդ է տվել հավատալ Աստծուն
Նոր Օռլեանի Դիլլարդի անվան համալսարանի շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում հայտնի դերասան Դենզել Վաշինգտոնը խորհուրդ էր տվել «կյանքում առաջին տեղում դնել Աստծուն»: «Դրեք Աստծուն առաջին տեղում, դրեք Աստծուն առաջին տեղում ձեր բոլոր գործերում: Դուք նայում եք ինձ և մտածում, որ ամեն ինչին ինքս եմ հասել, սակայն այդ ամենը ինձ տրվել է Աստծո շնորհով: Հասկացեք, դա ընծա [...]
Սիրիայի քրիստոնյաները իրենց կյանքը կզոհեն հավատի համար
Հունական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Կիպրոս կատարած այցի ժամանակ Անտիոքի Պատրիարք Հովհաննես X-ին պարգևատրել են Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգևով`Բառնաբաս առաքյալի անվան ոսկե շքանշանով: Կիպրոսի արքեպիսկոպոս Հրիզոսթոմ II-ը իր աջակցությունն էր հայտնել Անտիոքի եկեղեցուն,որը ներկայումս ենթարկվում է դաժան հալածանքների իսլամիստների կողմից: Նիկոսիայի սուրբ Սոֆիայի տաճարում կայացած պատարագից հետո Անտիոքի Պատրիարքն ասել էր. «Սիրիայի քրիստոնյաները չեն վախենում սպառնալիքներից [...]
Ռիկ Ուորեն. անհրաժեշտ է պետության հետ համատեղ գործել
Հովիվ Ռիկ Ուորենը ելույթ էր ունեցել ԱՄՆ-ի կոնգրեսում և քաղաքական գործիչներին խնդրել էր չկրճատել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ֆինանսավորումը: Ի դեպ` Ռիկ Ուորենի եկեղեցու թիմերը ծառայում են աշխարհի 197 երկրներում: Նա հայտարարել էր. «Քաղաքական գործիչները հասկանում են, որ մենք չենք փորձում իրենց աշխատանքը կատարել: Եկեղեցին պետության դերը չի կատարում, պետությունն էլ եկեղեցու: Սակայն առողջապահության, կրթության և [...]
«Հեզբոլլահ»-ը պայքարում է իսլամիստների դեմ և օգնում քրիստոնյաներին
Сhristian Рost-ի համաձայն`Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիա ռազմական կազմակերպությունը օգնում է լիբանանցի քրիստոնյաներին պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ: Պարբերականի համաձայն Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները մտնում են «Հեզբոլլահ» կազմակերպության շարքերը: «Մենք գտնվում ենք շատ վտանգավոր վիճակում: Մեզ պաշտպանում են միայն «Հեզբոլլահ» -ի զինվորները: Միայն նրանք են համագործակցում բանակի հետ: Պետք է այս մասին բարձրաձայնել»- պատմել է [...]







