TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Իսլամիստ գրոհայինները եզակի Ավետարան են այրել Իրաքում

Այցով Ռուսաստանում գտնվող Սիրիայի  գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասսունը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները  Իրաքի Մոսուլ քաղաքում  այրել են 90 կգ կշռող եզակի Ավետարանը: << Քահանան նրանց առաջարկել էր վաճառել գիրքը, սակայն գրոհայինները չէին համաձայնվել>>-ասել էր մուֆթին: Նա նշել էր, որ  աշխարհում չպետք է գոյություն ունենա <<կրոնական պատերազմ>> [...]

By |2015-06-10T10:23:01+04:00June 10th, 2015|Նորություններ|0 Comments

Էրբիլի արքեպիսկոպոսը կոչ է անում ընդլայնել ռազմական գործողությունները

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի կաթոլիկ արքեպիսկոպոս Բաշար Մաթթի Վարդան կոչ է արել ընդլայնել ռազմական գործողությունները <<Իսլամական պետություն >> խմբավորման գրոհայինների դեմ, որպեսզի կանգնեցվի այդ չարիքի տարածումը: << Ռազմական գործողություններ են անհրաժեշտ  Իսլամական պետություն խմբավորմանը կանգնեցնելու համար: Դա չարորակ ուռուցք է, որը պետք է հեռացնել: Հումանիստար օգնությունը պետք է շարունակվի, որպեսզի կարողանանք օգնել  Էրբիլում ապաստանած փախստականներին, [...]

By |2015-06-10T10:06:49+04:00June 10th, 2015|Նորություններ|0 Comments

Հավատացյալների դեմ հարձակումները Իսպանիայում

Չորրորդ տարին անընդմեջ  <<Կրոնի  և խղճի ազատության>> հետազոտական կենտրոնը  հրապարակում է Իսպանիայում հավատքի ազատության դեմ կատարվող հարձակումների վերաբերյալ հաշվետվությունը: <<Մենք դարձյալ տեսնում ենք հասարակական կյանքից կրոնը  մեկուսացնելու փորձեր: Հաճախակի են դարձել հավատի համար մարդկանց ստորացնելու և վիրավորելու դեպքերը: Կրոնական խորհրդանիշները և պաշտամունքի առարկաները դառնում են բարբարոսությունների թիրախ>>-ասել էր հետազոտական կենտրոնի նախագահ Մարիա  Գարսիան և շարունակել.<<Ականատես [...]

By |2015-06-10T10:25:35+04:00June 10th, 2015|Նորություններ|0 Comments

Իրանում ազատազրկման են դատապարտել  18 քրիստոնյաների

Վերջերս Իրանի Հեղափոխական դատարանը   18 քրիստոնյաների դատապարտել է ընդհանուր թվով 24տարվա ազատազրկման: Քանի որ Իրանի դատական համակարգը բավարար թափանցիկ չի, ուստի  հայտնի չի, թե այդ  քրիստոնյաներից յուրաքանչյուրը  քանի տարվա բանտարկության է դատապարտվել: Նրանց մեղադրում են Ավետարանի քարոզչության, երկրի վարչակազմի դեմ ելույթներ ունենալու, տնային եկեղեցիներ բացելու համար: Նշենք, որ այդ քրիստոնյաներին ձերբակալել էին դեռևս 2013թվականին:  Open Doors [...]

By |2015-06-10T10:27:32+04:00June 10th, 2015|Նորություններ|0 Comments

Ավետարանական օր Գերմանիայում

Գերմանիայի  Շտուտգարդ քաղաքում հունիսի 3-ից 7-ը  35-րդ անգամ կայացել է  Եկեղեցական ավետարանական  օրը, որը հավաքել էր քրիստոնեական տարբեր հարանվանությունների   գրեթե 97  հազար ներկայացուցիչների: Ներկա էին նաև քաղաքական հայտնի գործիչներ: Միջոցառման  օրերին  մասակիցները ոչ միայն ուսումնասիրել   և քննարկել  էին Աստվածաշունչը, այլ նաև անդրադարձել էին  արդի աշխարհի զանազան խնդիրների: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը և [...]

By |2015-06-10T10:30:04+04:00June 10th, 2015|Նորություններ|0 Comments

Իտալացի հայտնի կոմպոզիտորը պատարագի երաժշտություն է նվիրել Պապին

Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն պատարագի համար երաժշտություն է գրել և այն նվիրել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվելու է Հռոմի ճիզվիտական << Գեսու >> տաճարում:   Իտալական  Corriere della Sera  թերթին տված հարցազրույցի ժամանակ կոմպոզիտորը  ասել էր, որ երաժշտական  պարտիտուրան  անձամբ  տվել է Պապին: Պատարագի երաժշտությունը, որը Մորիկոնեն անվանել է Ֆրանցիսկ Պապի անունով [...]

By |2015-06-10T06:08:17+04:00June 10th, 2015|Նորություններ|0 Comments

Համագումար Աստանայում

Հունիսի 10-ից 11-ը  Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա համաշխարհային կրոնների առաջնորդների  V համագումարը, որին մասնակցելու  են նաև  ՄԱԿ-ի  Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ:  Համագումարը նվիրված է   կրոնական առաջնորդների և քաղաքական գործիչների  փոխգործողությունների, միջկրոնական  երկխոսության, երիտասարդության վրա կրոնի ազդեցության և արդի մարտահրավերների հետ կապված [...]

By |2015-06-09T09:40:55+04:00June 9th, 2015|Նորություններ|0 Comments

Վ.Պուտինը կհանդիպի Հռոմի Պապի հետ

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վատիկանի ներկայացուցիչ Չիրո Բենեդետին  հայտնել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  հունիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ  Վ. Պուտինի Իտալիա կատարելիք  պաշտոնական այցի շրջանակներում   քննարկում են Պապի հետ  նախագահի հանդիպման հնարավորությունը: Նշենք, որ առաջին անգամ Պապը և նախագահը հանդիպել են 2013 թվականին: Այդ ժամանակ [...]

By |2015-06-09T08:30:25+04:00June 9th, 2015|Նորություններ|0 Comments

Բրիտանացի դերասանը կռվում է իսլամիստների դեմ

Բրիտանացի 51-ամյա դերասան Մայքլ Էնրայթը   հեռացել է Հոլիվուդից և մեկնել  Սիրիա: Նա   միացել  է <<Իսլամական պետություն>>  խմբավորման դեմ կռվող քրդական աշխարհազորային ստորաբաժանումներից մեկին: Քրդական աշխարհազորայինների Facebook-ի էջում տեղադրված է  տեսաերիզ, որում դերասանը կրակում է խրամատից և կոչ անում միաբանվել իսլամիստների դեմ պայքարելու համար:   Արաբական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ դերասանը պատմել է, որ  իսլամիստների դեմ [...]

By |2015-06-09T08:51:40+04:00June 9th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top