Չորրորդ տարին անընդմեջ  <<Կրոնի  և խղճի ազատության>> հետազոտական կենտրոնը  հրապարակում է Իսպանիայում հավատքի ազատության դեմ կատարվող հարձակումների վերաբերյալ հաշվետվությունը: <<Մենք դարձյալ տեսնում ենք հասարակական կյանքից կրոնը  մեկուսացնելու փորձեր: Հաճախակի են դարձել հավատի համար մարդկանց ստորացնելու և վիրավորելու դեպքերը: Կրոնական խորհրդանիշները և պաշտամունքի առարկաները դառնում են բարբարոսությունների թիրախ>>-ասել էր հետազոտական կենտրոնի նախագահ Մարիա  Գարսիան և շարունակել.<<Ականատես ենք դառնում հասարակության մի  մասի կողմից անհանդուրժողական վերաբերմունքի  հավատացյալների, հատկապես քրիստոնյաների նկատմամբ: Մինչ Եվրոպայում  փորձում են քրիստոնյաներին ստիպել լռելու, Ասիայում և Աֆրիկայում  քրիստոնյաները զոհվում են իրենց հավատի համար: Այս ամենը թույլ է տալիս խոսել  հակաքրիստոնեության մասին  արդի աշխարհում>> – եզրափակել էր Մարիա  Գարսիան:   <<Կրոնի  և խղճի ազատության>> հետազոտական կենտրոնի հաշվետվության համաձայն`Անդալուսիան,  Մադրիդը  և Գալիսիան գլխավորում են  Իսպանիայի  շրջանների ցուցակը, որոնցում ավելի շատ են  կրոնի և խղճի  ազատության դեմ  հարձակումները: Նշվում է նաև, որ այդ հարձակումների մեծ մասը քրիստոնյաների դեմ է, չնայած գրանցվել են նաև գործողություններ մուսուլմանների և հրեաների դեմ: