TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին չի ճանաչում միասեռ ամուսնությունները

Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ  չի օրհնելու միասեռ ամուսնությունները, չնայած հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռով  նման ամուսնությունները օրինական են համարվում բոլոր նահանգներում: Ռուս եկեղեցու Չիկագոյի  թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. << համասեռամոլությունը կամ ցանկացած  այլ  մեղսալի  կենսակերպը անհամատեղելի են քրիստոնեության հետ>>: Միաժամանակ հայտարարության մեջ ասված է.<< Եկեղեցին հոգևոր հիվանդանոց [...]

By |2015-07-02T09:28:12+04:00July 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Տեխաս նահանգը դեմ է միասեռ ամուսնությունները օրինականացնող  դաշնային օրենքին

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը  միասեռ ամուսնությունները օրինականացնելու Գերագույն դատարանի ընդունած որոշումից անմիջապես հետո հրաման է ստորագրել, որը փաստորեն   արգելում է այդ ամուսնությունները  Տեխասում: Այսպիսով Տեխասը միակ նահանգն է, որ պաշտոնապես  դեմ է հանդես  գալիս  միասեռ ամուսնությունները օրինականացնող  դաշնային օրենքին: Հրամանում ասված է, որ նահանգի բոլոր կառավարական հաստատությունները  պետք է առաջին հերթին  հետևեն  Սահմանադրության Առաջին ուղղումին, [...]

By |2015-07-02T09:27:18+04:00July 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը այցելելու է Կուբա և ԱՄՆ

Վատիկանը հրապարակել է ընթացիկ տարվա սեպտեմբերին  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի Ամերիկա  կատարելիք այցի ծրագիրը: ԱՄՆ այցելելուց առաջ Ֆրանցիսկ I-ը  կայցելելի  Կուբա, որտեղ ուխտագնացություն կկատարի սուրբ վայրեր և կհանդիպի տեղի բնակչության հետ: Սեպտեմբերի 22-ին Պապը կմեկնի Վաշինգտոն, իսկ հաջորդ օրը  Սպիտակ Տանը նրան կընդունի նախագահ Բարաք Օբաման: Սեպտեմբերի 24-ին Ֆրանցիսկ I-ը ուղերձով հանդես կգա  Կոնգրեսում: Եվ [...]

By |2015-07-02T09:26:10+04:00July 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Բելգիայում ուժեղացրել են հրեաների պաշտպանությունը

Բելգիայի կառավարությունը հայտարարել է, որ 4 միլիոն եվրո է տրամադրել  Բրյուսել և Անտվերպեն քաղաքների  հրեա բնակչության անվտանգությունը բարձրացնելու  տեխնիկական միջոցների համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է  անվտանգության տեսախցիկների թվի մեծացմանը այն վայրերում, ուր հրեաները ավելի հաճախ են այցելում, ինչպես նաև  հրեական ուսումնական հաստատություններում դռների պաշտպանական  ամրության  մեծացմանը: Չնայած վերջերս Ֆրանսիայում, Թունիսում և Քուվեյթում կատարված ահաբեկչություններին,  Բելգիայի [...]

By |2015-07-01T09:02:24+04:00July 1st, 2015|Նորություններ|0 Comments

Ս. Ռյախովսկին քննադատել է միասեռ ամուսնությունները օրինականացնելու ԱՄՆ –ի ընդունած որոշումը

Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր հայտարարության մեջ  խիստ բացասաբար է գնահատել  ԱՄՆ-ի ողջ տարածքում  միասեռ ամուսնությունների օրինականացումը: Հայտարարությունում ասված է.<<Ընթացիկ տարվա հունիսի 26-ին ԱՄՆ-ի  Գերագույն դատարանը   հայտարարել է, որ միասեռ զույգերը սահմանադրական իրավունք ունեն  ամուսնություն գրանցել ցանկացած նահանգում: Կարծում եմ, որ  սա ԱՄՆ-ի քրիստոնեական պատմության ամենամռայլ և խայտառակ ամսաթիվն է>>: [...]

By |2015-07-01T09:01:31+04:00July 1st, 2015|Նորություններ|0 Comments

Ցույց համասեռամոլների շքերթի դեմ

Հունիսի 28-ին  Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի փողոցներ էին դուրս եկել  հազարավոր քրիստոնյաներ`  խանգարելու համասեռամոլների շքերթը: Ավելի վաղ քրիստոնյա ակտիվիստները   թույլ չէին տվել համասեռամոլներին այդ շքերթի համար թույլտվություն ստանալ ոստիկանությունից: Սկզբում ոստիկանությունը վախենալով հնարավոր բախումներից մերժել էր թույլատրել այդ շքերթը, սակայն հետագայում  տեղի դատարանը թույլատրել էր այն` հենվելով խոսքի ազատության  վրա: Շքերթի ժամանակ ավելի քան 5 [...]

By |2015-07-01T08:59:43+04:00July 1st, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում հրդեհել են սևամորթ թեմերի եկեղեցիներ

ԱՄՆ-ի հարավային չորս նահանգներում գրանցվել են սևամորթ թեմերին  պատկանող եկեղեցիների հրդեհման դեպքեր, որոնց արդյունքում տուժել են վեց տաճարներ: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` հաստատվել է, որ եկեղեցիներից երեքը  հրկիզել են: Կարծիքներ կան, որ դրանք  կատարել են ռասայական ատելության հողի վրա: Ի դեպ հրկիզման այս դեպքերը հաջորդել են  Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքի  սևամորթների եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությանը, երբ [...]

By |2015-06-30T12:12:36+04:00June 30th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ը ցանկանում են միասեռ ամուսնությունները օրինականացնել ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից երկրի բոլոր նահանգներում միասեռ ամուսնությունները օրնականացնելու վերաբերյալ ընդունված վճռից հետո պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պայքարելու են, որպեսզի միասեռ ամուսնությունները օրինականացվեն նաև այլ երկրներում: <<Դատարանի վճիռը հստակ ազդանշան է աշխարհի բոլոր կողմերի համար. խտրականության վրա հիմնված ոչ մի օրենք չի կարող դիմակայել արդարության ալիքին >>-ասել էր  ԱՄՆ-ի պետքարտուղարը: [...]

By |2015-07-01T08:53:41+04:00June 30th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top