Ամերիկյան սոցիոլոգիական հետազոտությունների Barna Group կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում մեծացել է աթեիստների թիվը, ովքեր քրիստոնեությունը որպես ծայրահեղականություն են ընդունում: Ներկայումս նման կարծիք ունի աթեիստների 45%-ը: Barna Group կենտրոնի զեկույցում ասված է.<< Աթեիստների մոտ արմատավորվել է այն կարծիքը, որ քրիստոնեությունը արմատական գաղափարախոսություն է: Աթեիստների, ագնոստիկների և ոչ մի կրոնին չպատկանող ամերիկացիների 45%-ը համաձայն է, որ քրիստոնյան ծայրահեղական է և միայն 14%-ը այդ կարծիքին չէ, սակայն բացասաբար է վերաբերվում կրոնին>>: Կենտրոնի աշխատակիցների եզրահանգումների համաձայն ամերիկացիները պարզորոշ պատկերացում չունեն թե ինչ է ծայրահեղականությունը: Հարցվածների ավելի քան 80%-ի կարծիքով ծայրահեղական են այն մարդիկ, ովքեր կրոնական հագուստներով հայտնվում են հասարակական վայրերում, բարձրաձայն աղոթում են փողոցում, հետևում են սնունդը սահմանափակող դրույթներին և այլն: Հետազոտողների կարծիքով հարցման արդյունքները մխիթարական չեն, քանի որ նման կարծիքները կարող են կոնֆլիկտներ առաջացնել հասարակության մեջ: