Աղքատության դեմ պայքարի Oxfam բարեգործական կազմակերպությունը ներկայացրել է տնտեսական անհավասարության վերաբերյալ ավանդական զեկույցը, համաձայն որի աշխարհի բնակչության կեսի (մոտ 3.6 միլիարդ մարդ) կարողությունը հավասար է 62 ամենահարուստ մարդկանց ունեցվածքին: Զեկույցի համաձայն աշխարհի ամենահարուստ 62 մարդկանց գրեթե կեսը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 17-ը Եվրոպայից են, մյուսները Չինաստանից, Բրազիլիայից, Մեքսիկայից , ճապոնիայից և Սաուդյան Արաբիայից են: Ի դեպ 5տարի առաջ երկրագնդի բնակչության կեսի կարողությունը հավասար էր 388 հարուստ մարդկանց կարողությանը: Oxfam բարեգործական կազմակերպության փորձագետները տնտեսական անհավասարության մեծացման պատճառներից են համարում հարկային արտոնությունները, որոնցից օգտվում են առավել ունևոր խավերը, առավել և նվազագույն աշխատավարձերի տարբերության մեծացումը և այլն: