Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը Կանադա կատարած հովվական այցի ընթացքում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրել էր Սիրիայի այսպես կոչված ապստամբներին աջակցելու համար: Պատրիարքի կարծիքով Արևմուտքի երկրների պատկերացումները ամբողջապես սխալ են,համաձայն որոնց << արդիականացված, քաղաքակրթված ապստամբներին>> կարելի է հակադրել Բաշար Ասադին: Պատրիարքը նման քաղաքականությունը անվանել էր ի սկզբանե ոչ իրատեսական: Պատրիարք Յունանի խոսքով այդ ապստամբներին պատրաստել և զինել են Արևմուտքի հովանավորները, ովքեր մեծ պատասխանատվություն են կրում աղետալի վիճակի համար, որի մեջ հայտնվել է Մերձավոր Արևելքը: Նա Արևմտյան երկրներին կոչ էր արել ուղղել թույլ տրված սխալները և գործուն միջոցներ ձեռք առնել կանգնեցնելու <<Իսլամական պետության>> առաջխաղացումը: Պատրիարքի կարծիքով անհրաժեշտ է իրականացնել ցամաքային ռազմական գործողություններ, այլ ոչ թե սահմանափակվել միայն օդային հարվածներով, որոնք զգալի արդյունք չեն կարող տալ և դրանց հետևանով զոհվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ: