Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիները և համայնքները համամիտ են Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելու առաջարկի հետ: Այդ մասին է վկայում Մերձավորարևելյան եկեղեցիների գործադիր կոմիտեի խորհրդակցությունը, որը կայացել է Կահիրեի սուրբ Մարկոսի տաճարում: Խորհրդակցությանը մասնակցել են Ղպտի եկեղեցու Պատրիարք Թեոդորոս II-ը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը, Երուսաղեմի հույն- ուղղափառ Պատրիարք Թեոփիլոս III-ը, Անտիոքի կաթոլիկ Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ I Յունանը, Հորդանանի և Իսրայելի լյութերական համայնքի նախագահ Մունիբ Յունանը: Հանդիպման ժամանակ հաստատվել է, որ քրիստոնեական միաբանությունը ենթադրում է կոնկրետ քայլեր` այդ թվում Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքների հարցը: Բարձրաստիճան հոգևորականները շեշտել են իսլամի հետ երկխոսության զարգացման անհրաժեշտությունը , մերձավորարևելյան տարածաշրջանում տարբեր կրոնների հետևորդների խաղաղ գոյակցության կարևորությունը: Եկեղեցիների առաջնորդները դիմել են աշխարհի քաղաքական և կրոնական առաջնորդներին` կոչ անելով պաշտպանել կրոնական բազմակարծությունը, որը հանդիսանում խաղաղ գոյակցության կարևորագույն պայմաններից մեկը: