Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալների համաձայն իսլամիստ ահաբեկիչների կողմից առևանգված իտալացի ճիզվիտ քահանա Պաոլո դալ Օլիոն ողջ է: Այս տեղեկությունը տվել են <<Իսլամական պետություն>> խմբավորման նախկին երկու գրոհայիններ , ովքեր լքել են իսլամիստների շարքերը: Քահանա Պաոլո դալ Օլիոյին առևանգել էին 2013 թվականի հուլիսին Սիրիայի հյուսիս -արևելյան Ռակա քաղաքում: Մինչ օրս նրա ճակատագրի մասին հավաստի տեղեկություններ չկան: Լուրեր էին հայտնվել նաև նրա մահվան մասին: Սակայն վերջերս քաղդեա-կաթոլիկ պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն լրագրողներին հայտնել էր իր համոզվածության մասին, որ Պաոլոն ողջ է: Անհայտ է մնում նաև Հալեպ քաղաքի ուղղափառ միտրոպոլիտ Պողոսի և սիրիա- յակովիտյան եկեղեցու միտրոպոլիտ Յուհան մար Իբրահիմի ճակատագիրը, որոնց առևանգել էին 2013 թվականին Սիրիայում: Նշենք, որ ճիզվիտ քահանա Պաոլո դալ Օլիոյին առևանգել էին , երբ նա Ռակա էր եկել բանակցելու միտրոպոլիտների ազատագրման համար: