Անօթևանների համար ապաստան է բացվել Վատիկանում: Այն գտնվում է սուրբ Պետրոսի հրապարակի անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնել է Սուրբ Գահի գթասրտության ծառայությունը: Ապաստանը բացել են Ճիզվիտները: Անօթևան մարդկանց կարիքները հոգալու են մայր Թերեզայի հիմնադրած <<Գթասրտության միսիոներներ>> միաբանության քույրերը: Ապաստանը նախատեսված է 34 մարդու համար, ընդունելու են անօթևան տղամարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը օթևանում կարող է գտնվել 30 օրից ոչ ավելի: Այդ ապաստանի գործունեությունը ֆինանսավորում է Վատիկանի բարեգործական ծառայությունը: Հռոմում 1988 թվականից գործում է ապաստան անօթևան կանանց համար: