Հոլիվուդի աստղային զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հայտարարել են, որ մտադիր են որդեգրել սիրիացի փախստական երեխայի: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` սիրիացի փախստականների ճամբար այցելելու ժամանակ Ջոլին հանդիպել էր երեք որբ եղբայրների: Նա փորձել էր համոզել ամուսնուն որդեգրել այդ երեխաներին, սակայն Փիթը չէր աջակցել կնոջը: Խորհրդակցելուց հետո զույգը որոշել է որդեգրել սիրիացի փախստականներից մեկ երեխայի: Նշենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը արդեն դաստիարակում են վեց երեխաների, ինչպես հարազատ, այնպես էլ որդեգիր: Անջելինա Ջոլին 13 տարի համարվում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այդ ընթացքում նա այցելել է փախստականների ճամբարներ Կամբոջայում, Անգոլայում, Ինգուշեթիայում, Օսեթիայում, Հորդանանում, Իրաքում, Աֆղանստանում, Թունիսում և այլ երկրներում: