ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կալանավորել են Ֆիլադելֆիայից 15ամյա տղայի: Ն րան կասկածում են ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Հռոմի Պապի դեմ մահափորձ ծրագրելու համար: ABC հեռուստաալիքի համաձայն պատանուն կալանավորել են օգոստոսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել վերջերս: Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տեղեկացմամբ` պատանին այդ քայլին էր ցանկանում գնալ` գտնվելով << Իսլամական պետություն>> խմբավորման քարոզչության ազդեցության ներքո: Բացի դա նրան մեղադրում են ահաբեկչական խմբավորմանը նյութական օժանդակություն տրամադրելու փորձերի համար: Սակայն կասկածներ կան կալանավորված պատանում հոգեկան առոջության վերաբերյալ: Հնարավոր է, որ նա չէր պատկերացնում, թե ինչ է անելու: