invictory.com-ին տված հարցարզույցում Լոս Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկը մեկնաբանել է ԱՄՆ-ում քրիստոնյաների հանդեպ աթեիստների ագրեսիվ պահվածքը: <<Այսօր քրիստոնյաները պասիվ դիրք են գրավել տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Ես ի նկատի չունեմ ագրեսիվ գործողություններ կատարելը, ուղղակի անհրաժեշտ է բարձրաձայնել և արտահայտել իրենց կարծիքը, երբ ապամոնտաժում են քրիստոնեական հուշարձանները, երբ արգելում են աղոթքները>>-ասել էր հովիվը:Նրա խոսքով դեռ մի քանի տարի առաջ ռուսական շատ եկեղեցիներ ակտիվ էին, պայքարում էին համասեռամոլության քարոզչության դեմ:Սակայն իրավաբանական մի քանի պարտություններից հետո, եկեղեցիներում սկսել է պասիվությունը տիրել: <<Մարդիկ մտածում են, որ անօգուտ է ինչ որ բան ձեռնարկել, քանի որ օրենքները ուժի մեջ են մտել: Կարծում եմ անհրաժեշտ է ակտիվորեն աղոթել, քանի որ ամերիկյան, ռուսական շատ եկեղեցիներում աղոթքի կյանքը բացակայում է: Մարդիկ, իհարկե աղոթում են, սակայն իրենց կարիքների համար: Նրանք չեն աղոթում արթնության համար, նրանք չեն փնտրում այն, ինչը փնտրում էին 19-րդ դարի քրիստոնյաները, ովքեր միասին հավաքվում էին, աղոթում արթնության համար, աղոթում իրենց քաղաքի համար: Ներկայումս նման աղոթքներ բարձրացնում են շատ քիչ եկեղեցիներում: Ընդհանուր առմամբ քրիստոնյաները պասիվ են, իսկ դրանից օգտվում են աթեիստները և սկսում են ազատորեն գործել>>-նշել էր Ալեքս Պրոկոպչիկը: