Սպիտակ Տան մամուլի ծառայության տեղեկացմամբ` ԱՄՆ–ի նախագահ Բ. Օբաման Հարության տոնի նախօրեին բոլոր քրիստոնյաներին միաբանվելու կոչ էր արել: << Սա այն ժամանակն է, երբ պետք է հիշենք մեզ համար կատարված Զոհը և ի սրտե աջակցենք բոլոր նրանց, ովքեր տառապում են, գտնվում են ծանր իրավիճակներում>>-հայտարարել էր Օբաման և շարունակել.<<Սակայն ժամանակն է նաև, երբ պետք է ուրախանանք, շնորհակալություն հայտնենք Տիրոջը Հարության համար և միաբանվելով բոլոր քրիստոնյաների հետ ամբողջ աշխարհում հռչակենք` Քրիստոսը Հարություն է առել>> :