BBC-ի համաձայն`ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Կենտուկի նահանգի ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին, ով հրաժարվում է գրանցել միասեռ ամուսնությունները, պարտադրել է կատարել օրենքը և գրանցել նման ամուսնությունները: Դևիսը հայտարարել էր, որ քրիստոնեական հավատքը իրեն թույլ չի տալիս ընդունել միասեռ ամուսնությունները և գրանցել: Դատարանը չէր ընդունել այդ փաստարկը: Դատատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չի: Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսից, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռով միասեռ ամուսնությունները օրինական են դարձել բոլոր նահանգներում, Կիմ Դևիսը դադարեցրել էր գրանցել ցանկացած ամուսնություն, նույնիսկ տղամարդու և կնոջ միջև: Քաղաքացիական ազատության ամերիկյան դատարանը չորս զույգերի անունից, որոնցից երկուսը միասեռ են, Դևիսի դեմ հայց էր ներկայացրել դատարան: Եթե Կիմ Դևիսը շարունակի համառել և չգրանցել ամուսնությունները, ապա նրա գործողությունները կորակեն որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ,ինչի համար կալանք է նախատեսվում: