Լոս Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Օլեգ Գուլինը քահանայական ծառայություն է կատարում ոստիկանական վարչությունում: Invictory կայքին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել էր. <<Դա ԱՄՆ-ի ամենամեծ վարչություններից մեկն է, որտեղ աշխատում է ավելի քան 20 հազար մարդ, իսկ տարեկան բյուջեն կազմում է 2 միլիարդ դոլար: Ես վարչություն եմ գալիս, երբ ինձ կանչում են, կամ էլ ազատ ժամանակ: Զրուցում եմ ոստիկանների հետ, աղոթում նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, ուղղակի շփվում եմ աշխատակիցների հետ: Այցելել եմ հիվանդանցում գտնվող վիրավոր ոստիկանի: Ես տպավորված եմ այն բանից, որ նա ինձ խնդրեց աղոթել և ասաց.<<Խնդրում եմ աղոթեք, որպեսզի Հիսուսը ինձ բժշկի, փառք Աստծուն, որ ես ողջ եմ մնացել>>:Կարևորն այն է, որ այդ մարդը չէր բողոքում, այլ շնորհակալ էր Տիրոջը>>: Հովիվ Օլեգ Գուլինի խոսքով ոստիկանների շրջանում շատ կան իրոք հավատացյալ մարդիկ, իսկ ոստիկանական վարչությունում շատ լուրջ են վերաբերվում հովվական ծառայությանը: << Ոստիկանների աշխատանքը շատ լարված է, նրանք հաճախակի գտնվում են սթրեսային վիճակում: Չնայած նրանց հետ հոգեբաններ են աշխատում, սակայն դա չի կարող փոխարինել հոգևոր բաղկացուցչին, որ Աստված ստեղծել է յուրաքանչյուրիս մեջ և մարդկանց անհրաժեշտ է հովվական ծառայությունը>>-ասել էր Օլեգ Գուլինը: