Invictory կայքի համաձայն`ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Ամերիկյան ազգային լիգայի հարձակվող Թիմ Թիբոուն վերջերս Ֆլորիդայի <<Real Life>> եկեղեցում քարոզել է Աստծո շնորհների մասին: 28-ամյա ֆուտբոլիստը վկայում էր իր կյանքում և մարզական կարիերայում Աստծո ներկայության մասին:<<Աստված նկատում է մանրուքները և կարող է դրանք վերածել մեծ հաղթանակների>>-ասել էր Թիմ Թիբոուն: Նա նշել էր, որ կյանքում առաջնորդվել է Հովհաննեսի ավետարանի 3:16 խոսքով.<<Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա>>: Այդ խոսքը նրան ոգևորել է ավետարանել նույնիսկ խաղահրապարակում: << Կարևոր է գիտակցել, թե ում համար ես խաղում, ում կողմից ես դու…Եթե քրիստոնյա ես, ապա թիմում Աստծված դառնում է քո գործընկերը: Եթե դուք Հիսուսի հետ եք, ապա շատ բան կարող եք անել: Երբ մենք Աստծուն ենք բերում այն ամենը, ինչ ունենք, ապա Տերը տալիս է իր ընծաները և այդ ժամանակ հրաշքներ են կատարվում>>- ասել էր Թիբոուն: