Վերջերս Բեռնի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` պատասխանելով Եվրոպայի համար իսլամական արմատականության վտանգավորության վերաբերյալ հարցին, զարմացրել էր ներկաներին եվրոպական առաջնորդին ոչ տիպիկ հայտարարությամբ.<<Եթե չեք ցանկանում Եվրոպայի իսլամացումը, ապա հաճախեք եկեղեցիներ>>: Կանցլերը հույս էր հայտնել, որ եվրոպացիները կվերադառնալ իրենց կրոնական արմատներին: Մերկելը նշել էր, որ իսլամական արմատականության խնդիրը վերաբերում է ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլ նաև Արևմտյան Եվրոպային` հաշվի առնելով այն հանգամանքը, որ <<Իսլամական պետության>> շատ գրոհայիններ դաստիարակվել են Եվրամիության երկրներում: << Ես կցանկանայի, որ ավելի մեծ լիներ այն մարդկանց թիվը, ովքեր համաձակորեն կասեն, որ իրենք քրիստոնյա են, քան այն մարդկանց, ովքեր բավականին համաձակ են երկխոսություն վարելու համար>>-հայտարարել էր կանցլերը` միաժամանակ շեշտելով, որ ինքը աջակցում է Գերմանիայի Սահմանադրությամբ ամրագրված հավատի ազատությանը: Նրա կարծիքով Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները պետք է վերադառնան կրոնական պրակտիկային , իսկ իսլամի մասին քննարկումները պետք է եվրոպացիներին վերադարձնեն սեփական արմատներին, այդ թվում նաև կրոնական: