ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գլխավոր կոմիսար, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշը ԱՄՆ-ում ունեցած իր ելույթում կոչ է արել թույլ չտալ Մերձավոր Արևելքից քրիստոնյաների արտաքսումը: Նա նշել էր, որ դա ոչ միայն իր պաշտոնական դիրքորոշումն է, այլ նաև որպես հավատացյալ կաթոլիկի: <<Իմ հայրենիքում մարդիկ դեռ պաշտում էին ծառերին և գետերին, երբ քրիստոնյաները Մերձավոր Արևելքում բանավիճում էին Սուրբ Հոգու բխելիության հարցի շուրջ: Մերձավոր Արևելքը քրիստոնեության օրրանն է>>-հայտարարել էր Անտոնիու Գուտերեշը և շարունակել.<<Ինձ համար սարսափելի է, որ այդ տարածաշրջանից դուրս են մղում քրիստոնյա համայնքներին: Կարծում եմ միջազգային հանրությունը ամեն ինչ պետք է անի, որպեսզի թույլ չտա քրիստոնյաների արտաքսումը: Դա կլինի քրիստոնեության և Մերձավոր Արևելքի գենետիկ կոդի անդամահատում: Անհրաժեշտ է պահպանել քրիստոնյա համայնքները այն վայրերում, որտեղից քրիստոնեությունը տարածվել է ամբողջ աշխարհում>>: