Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ << Իսլամական պետություն>>, << Ան Նուսրայի ճակատ>> և այլ ահաբեկչական խմբավորումների շարքերը վարձկաններ են համալրել ավելի քան 100 երկրներից: << Վարձկանները կազմում են ահաբեկիչ գրոհայինների 40%-ը: Մոտ 10 խմբավորումներ կազմված են Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Կենտրոնական-Ասիական տարածաշրջանի երկրների քաղաքացիներից: Ավելանում է այն պետությունների թիվը, որոնց քաղաքացիները Մերձավոր Արևելք են գալիս համալրելու իսլամիստների շարքերը >>-հայտարարել էր Ա. Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում: Նա տեղեկացրել էր նաև, որ <<Իսլամական պետություն>> խմբավորմանը միանում են Աֆրիկայից մինչև Հարավ Արևելյան Ասիա ընկած տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումները, որոնց առաջնորդները հավատարմության երդում են տվել <<Իսլամական պետության>> առաջնորդին: