Չինաստանում շարունակվում են հալածանքները քրիստոնյաների նկատմամբ
Չինաստանի Հենան նահանգում եկեղեցին քանդելու ժամանակ բանվորները հովվի կնոջը կենդանի թաղել են հողի տակ: Ականատեսների վկայությամբ Չումադյան քաղաքի Beitou եկեղեցու հովվի տանն էր մոտեցել բանվորների բրիգադը, որպեսզի տեղի իշխանությունների հրամանով քանդեր եկեղեցու շենքը: Հովիվ Լի Ցյանգունը և նրա կինը կանգնել էին բուլդոզերի առջև`փորձելով կանգնեցնել շենքի ավերումը: Սակայն դա բանվորներին չէր կանգնեցրել: Հովվին և կնոջը