Daily Archives: January 15, 2016

  • Քրիստոնյա ամուսինները տուգանք են վճարել միասեռ զույգի համար հարսանեկան տորթ չթխելու պատճառով

Քրիստոնյա ամուսինները տուգանք են վճարել միասեռ զույգի համար հարսանեկան տորթ չթխելու պատճառով

Ամերիկյան Օրեգոն նահանգի  դատարանի վճռով  Ահարոն և Մելիսա Քլեին քրիստոնյա  հրուշակագործ ամուսինները լեսբուհի զույգին բարոյական վնաս հասցնելու  համար 137 հազար դոլար տուգանք են վճարել, քանի որ հրաժարվել էին հարսանեկան տորթի պատվեր վերցնել միասեռ այդ զույգից: Ներկայումս Քլեին ամուսիններին պատկանող  հրուշակագործական արտադրամասը այլևս չի գործում դատական գործընթացների և տուգանքը վճարելու  արդյունքում առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով: Քլեինների 

  • Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ

Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ

<<Vatican Radio>>- ի տեղեկացմամբ` հունվարի 17-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  այցելելու է Հռոմի սինագոգ: Հռոմի գլխավոր րաբբի  Ռիկարդո Դի Սենիան  իտալական <<Corriere della Sera>> թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա հանդիպումը տարբեր  կրոնների  նկատմամբ փոխադարձ հարգանքի վկայություն է: Հռոմի սինագոգ այցելելու ավանդույթը սկսել է Հովհաննես Պողոս II Պապը, ով 30 տարի առաջ այցելեց սինագոգ:

  • Ֆրանսիայում հաճախակի են դարձել հակահրեական հարձակումները

Ֆրանսիայում հաճախակի են դարձել հակահրեական հարձակումները

  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է  Մարսել քաղաքի հրեական համայնքի ղեկավար, րաբբի Ցվի Ամարի հայտարարությունը:Րաբբին հրեաներին կոչ էր անում անվտանգության նկատառումներով չկրել կիպա (հրեա տղամարդկանց ավանդական գլխարկ): <<Շատ ցավալի է, որ մեր երկրի քաղաքացիները   իրենց հավատքի համար ենթարկվում են հարձակումների և պաշտպանվելու համար մտածում են թաքցնել իրենց կրոնական պատկանելությունը>>-ասել էր նախագահը: Այս մասին տեղեկացնում

  • Չինաստանը հնարավոր է միանա դեմ մղվող պայքարին

Չինաստանը հնարավոր է միանա <<Իսլամական պետության>> դեմ մղվող պայքարին

Չինաստանը  հնարավոր է միանա << Իսլամական պետություն>>  խմբավորման դեմ պայքարի  միջազգային  ջանքերին, քանի որ պաշտոնական Պեկինը  մտահոգ է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվող ույգուր իսլամիստների  թվի մեծացմամբ:  Այս մասին գրել է  ազգային անվտանգության հարցերով փորձագետ Բիլ   Գերցը  The Washington Times պարբերականում տպագրված իր հոդվածում: Չինաստանի հյուսիս արևմուտքում գտնվող  Սինցզյան-Ույգուրյան ինքնավար  շրջանում բնակվող  ույգուր մուսուլմանները  բազմիցս

Մալազիայում հանդիպել են կաթոլիկ և մուսուլման առաջնորդները

The Star  թերթի տեղեկացմամբ`Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում   հանդիպում է կայացել, որը լրատվամիջոցներում անվանել են պատմական  և աննախադեպ: Մայրաքաղաքի կաթոլիկ թեմի առաջնորդ,  արքեպիսկոպոս Ջուլիան Լեոու  Բեյ Կիմը այցելել էր Մալազիայի մուսուլմանների գլխավոր հոգևոր առաջնորդ Զուլկիֆլի  Մոհամեդ ալ Բաքրիին:<<Մենք քննարկեցինք  այն, ինչը մեզ միավորում է, այլ ոչ թե մեր տարաձայնությունները>>-ասել էր մուսուլման հոգևոր առաջնորդը:  Հարավ Արևելյան Ասիայում գտնվող