Իրանի հոգևոր առաջնորդը Սուրբ Ծննդյան տոնի առիթով այցելել է քրիստոնյա ընտանիքի
Լիբանանյան tayyar.org կայքի տեղեկացմամբ`Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Սուրբ Ծննդյան տոնի առիթով այցելել էր Լազարների քրիստոնյա ընտանիքին, որոնց 18 տարեկան որդին`Ռոբերտը զոհվել է 1979 թվականի իսլամական հեղափոխության ժամանակ: << Իմ ուրախությունը աննկարագրելի է: Իրանի հոգևոր առաջնորդը հյուրընկալեց իմ տանը: Ուղղակի անհավատալի է>> -հայտարարել էր ընտանիքի հայրը: Զրույցի ընթացքում Ալի Համենեին նշել էր քրիստոնյա համայնքի հոգևոր [...]
Նորվեգիայի իշխանություններից քրիստոնյաները պահանջում են երեխաներին վերադարձնել ընտանիքին
Աշխարհի հինգ պետությունների մայրաքաղաքներում հազարավոր հիսունական քրիստոնյաներ բողոքի ակցիաներ են անցկացրել Նորվեգիայի դեսպանատների առջև: Ցուցարարները իրենց աջակցություն են հայտնում նորվեգացի ծնողներին, որոնց երեխաներին վերցրել է սոցիալական ծառայությունը` ծնողներին մեղադրելով <<արմատական քրիստոնեության>> համար: Տեղեկացնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Նորվեգիայի երեխաների պաշտպանության սոցիալական ծառայությունը Մարիուս և Ռութ Բոդնարիու ամուսիններից վերցրել էր 3 ամսականից մինչև 10 տարեկան հինգ [...]
Հյուսիսային Կորեայում ցմահ բանտարկության դատապարտված հովիվը հարցազրույց է տվել
Հյուսիսային Կորեայում ցմահ բանտարկության դատապարտված Կանադայի քաղաքացի, ծագումով կորեացի հովիվ Լիմ Հեն Սուն ամերիկյան CNN հեռուստաալիքի լրագրողին տված հարցազրույցում պատմել է բանտային կյանքի և իր բանտարկության պատճառների մասին: Հովվի հետ հարցազրույցի տեսաերիզը հունվարի 11-ին ցուցադրել է CNN հեռուստաալիքը: Չնայած հովիվը լավ տիրապետում է անգլերենին, սակայն բանտի հսկիչները հրամայել էին խոսել կորեերեն լեզվով: Լիմ Հեն Սուն [...]


