Yearly Archives: 2015

Կանխել են պայթյունը ղպտի եկեղեցու հարևանությամբ

Եգիպտոսի անվտանգության ուժերը վնասազերծել են  ղպտի եկեղեցու մոտ դրված  պայթուցիկ սարքը: Այս  մասին իր կայքում տեղեկացնում է իրավապաշտպան,  արաբական լեզվի և իսլամի  փորձագետ Ռայմոնդ Իբրահիմը:  Պայթուցիկ սարքը տեղադրել էին Հելուան քաղաքի Մարիամ Աստվածածին եկեղեցու  հարևանությամբ: Հավանաբար սարքը պիտի գործեր առավոտյան եկեղեցական արարողության ժամանակ, երբ եկեղեցում ներկա  կլինեին մեծ թվով հավատացյալներ: Սարքը նկատել  և անմիջապես ահազանգել  [...]

By |2015-07-15T11:57:37+04:00July 15th, 2015|Նորություններ|0 Comments

Իրաքի քրիստոնյաները մարտնչում են  իսլամիստների դեմ

Իրաքի բանակը Իրանի շիա աշխարհազորային խմբերի հետ միասին սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել  <<Իսլամական պետության>> գրոհայիններին երկրի արևմտյան Անբար նահանգից դուրս մղելու համար: Ավելի քան հազար քրիստոնյաներ աշխարհազոր են ստեղծել: Նրանք հայտարարել են, որ  մուսուլման եղբայրների հետ միասին, ովքեր նույնպես տուժել են  ահաբեկիչներից, պատրաստ են կռվել իսլամիստներից Իրաքը ազատագրելու համար: Քրիստոնյա աշխարհազորային Ռայան Ալ [...]

By |2015-07-15T11:56:44+04:00July 15th, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնեական ուսմունքը չի կարող արդարացնել համասեռամոլությունը

Հնագույն և ազդեցիկ ուղղափառ եկեղեցիներից մեկի` Կիպրոսի Ոււղափառ եկեղեցու սինոդը հանդես է եկել հայտարարությամբ, որում արտահայտել է իր վերաբերմունքը  միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ: Եկեղեցու հոգևոր առաջնորդները նշել էին, որ  չեն ցանկանում իրենց դիրքորոշումը պարտադրել  հասարակությանը, սակայն իրենց մտքերը և առաջարկությունները ցանկանում են հասցնել հավատացյալ ժողովրդին: <<Քրիստոնեական ուսմունքը  չի կարող արդարացնել  համասեռամոլությունը և միասեռ կապերը: Պողոս [...]

By |2015-07-14T09:43:15+04:00July 14th, 2015|Նորություններ|0 Comments

Ադվենտիստների եկեղեցին մերժել է ձեռնադրել կանանց

Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու գերագույն կոնֆերանսը դեմ է քվեարկել  կանանց հովվական ծառայության համար ձեռնադրմանը: Քվեարկության ժամանակ  2362  ներկաներից 977-ը կողմ էին քվեարկել, իսկ դեմ` 1381-ը: Նշենք, որ հովվական ծառայության համար կանանց ձեռնադրման հարցը բազմիցս բարձրացվել է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցում, իսկ այդ հարցը ուսումնասիրելու համար ստեղծվել էին  հատուկ կոմիտեներ, որոնցից վերջինը գործել էր 2010-2015թվականներին:

By |2015-07-14T09:42:26+04:00July 14th, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել

Հռոմի Պապ Ֆրանցիսկ-ը Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում ելույթ էր  ունեցել ժողովրդական շարժումների միջազգային II հանդիպման ժամանակ: Իր ելույթում Պապը  մեր ժամանակներում իրականացվող  քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել : <<Սարսափով տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում  և աշխարհի մյուս վայրերում  Հիսուսին հավատալու համար քրիստոնյաները ենթարկվում են դաժան հալածանքների, բռնությունների, խտրական վերաբերմունքի>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նա դատապարտել էր [...]

By |2015-07-14T09:41:45+04:00July 14th, 2015|Նորություններ|0 Comments

Ի. Նիկիտինը բողոքել է սատանայի արձանը տեղադրելու ծրագրի դեմ

Քրիստոնեական եկեղեցիների <<Քրիստոնյաների միություն>> ասոցիացիան բողոքել է ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սատանայի արձանը տեղադրելու ծրագրի դեմ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ`չնայած քաղաքի եկեղեցիների և բնակիչների բողոքներին <<Սատանայի եկեղեցին>> պլանավորել է արդեն հուլիսի 25-ին տեղադրել սատանայի մեկ տոննա կշռող բրոնզե արձանը: Քրիստոնեական եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Իգոր Նիկիտինը ասոցիացիայի անդամ եկեղեցիների առաջնորդների հետ միասին բողոքել են արձանի տեղադրման դեմ: <<Մենք ` [...]

By |2015-07-14T09:41:01+04:00July 14th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստները սպառնացել են սպանել Ասիա Բիբիին

Պակիստանի իսլամիստները  երդվել են սպանել քրիստոնյա  Ասիա Բիբիին, անգամ եթե դատարանը նրան արդարացնի: Այս մասին տեղեկացրել է Ասիայի ամուսինը: Հիշեցնենք, որ հինգ երեխաների մայր Ասիա Բիբիին աստվածանարգության   մեղադրանքով  դատապարտել են մահապատժի: Նրա հարազատները և իրավապաշտպանները  հաստատում են, որ այդ մեղադրանքը կեղծ է: Քրիստոնյա այս կնոջը ազատ արձակելու կոչ են արել քաղաքական տարբեր գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ, [...]

By |2015-07-14T09:39:30+04:00July 14th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top