Շվեդ պատգամավոր. պետք է դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը
Եվրախորհրդարանում Շվեդիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լարս Ադակտուսոնը շվեդական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորումը Սիրիայում և Իրաքում զավթած տարածքներում ձգտում է ոչնչացնել քրիստոնյաներին: Քաղաքական գործչի խոսքով քրիստոնեության գոյության 1700 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայում չեն ղողանջում քրիստոնյա տաճարների զանգերը: <<ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման չի ցանկանում ընդունել, որ քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացվում>>-ասել էր