“Գործերը հրաշալի են” Արսեն Աշուղաթոյան

TBN-Armenia հեռուստաալիքի տնօրեն Արսեն Աշուղաթոյանը TBN-Russia հեռուստաալիքի կայքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ալիքի ստեղծագործական գործընթացների և առաջընթացի մասին: -Արսեն, ներկայումս ինչպես են գործերը TBN-Armenia-ում: - Գործերը հրաշալի են: Նախատեսել ենք թողարկել երկու նոր նախագիծ, երկուսն էլ երաժշտական: -Դրանց մասին ավելի մանրամասն պատմեք: - Նախագծերից մեկը տեսահոլովակների տասնյակն է, որը յուրաքանչյուր շաբաթ ընտրում են հեռուստադիտողները: