Քրիստոնյաները և մուսուլմանները պաշտպանում են Սիրիայի Սասադ քաղաքը
Քրիստոնյաները և մուսուլմանները միասին իսլամիստ գրոհայիններից պաշտպանում են Սիրիայի Սասադ քաղաքը, որը գտնվում է Հոմսի և Դամասկոսի միջև և ռազմավարական կարևոր նշանակություն ունի սիրիական բանակի համար: Բացի դա Սասադը Սիրիայում համարվում է քրիստոնեության կենտրոնը: Նրա բնակիչները մինչ օրս խոսում են արամերեն լեզվով:Քաղաքը Զեդադ անվամբ հիշատակված է Աստվածաշնչի Թվոց և Եզեկիելի մարգարեության գրքերում: Երկու տարի առաջ
Ֆինլանդիայում մեծացել է մուսուլմանների թիվը
Մերձավոր Արևելքից փախստականների թվի մեծացման արդյունքում Ֆինլանդիայում մուսուլմանական համայնքը թվաքանակով դարձել է երկրորդը` գերազանցելով ուղղափառներին: Ներկայումս երկրում բնակվում է ավելի քան70 հազար մուսուլման:Անդամների թվով առաջին տեղում բողոքական համայնքն է, որը ունի 4միլիոն անդամ, ուղղափառների թիվը կազմում է 61հազար, կաթոլիկներինը`13հազար, <<Եհովայի վկաներ>>-ինը` 18հազար: 1միլիոն երեք հարյուր հազար մարդ էլ կրոնական ոչ մի համայնքի չի անդամակցում: Ֆինլանդիայի
Սերբիայի Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին
Սերբ Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում Կոսովոյին չընդգրկելու հարցում Սերբիայի դիրքորոշումը պաշտպանելու համար: <<Մեզ համար այդ իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: Կոսովոն սերբերի համար սուրբ հող է, ներկված է այն մարդկանց արյունով, ովքեր իրենց կյանքն են տվել` թշնամուց պաշտպանելով Կոսովոյի սրբավայրերը: Մենք շնորհակալ ենք բոլոր երկրներին, որոնք պաշտպանեցին Սերբիայի դիրքորոշումը:
Զինված հարձակում տաճարի վրա
Նոյեմբերի 12-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տաճարի վրա զինված հարձակման պատճառով ոստիկանության սպա է վիրավորվել։ Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ 3 անհայտ անձիք Գիզայի բուրգերի թաղամասում մոտոցիկլերով մոտեցել էին անգլիկան տաճարին ու կրակ բացել մուտքի մոտ հսկող ոստիկանների վրա։ Ներկայումս տաճարի շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Հանցագործներին փնտրում են:
Բողոքի ցույց Բաղդադում
Բաղդադում բազմաթիվ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել սուրբ Գևորգի տաճարի մոտ: Ակցիայի մասնակիցները քրիստոնյաներ էին և ոչ մուսուլման այլ համայնքների ներկայացուցիչներ: Նրանք բողոքում էին այն օրենքի դեմ, որի համաձայն երեխան մուսուլման է համարվում, եթե ծնողներից մեկը մուսուլման է: Ցույցին մասնակցում էին նաև Իրաքի խորհրդարանի մի քանի պատգամավորներ: Բողոքի ակցիան նախաձեռնել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս
Ճապոնացի դերասանը քրիստոնեություն է ընդունել
Ազգությամբ ճապոնացի, Հոլիվուդի դերասան Քերի Հիրոյուկի Տագավան քրիստոնեություն է ընդունել: Ռուսական լրատվամիջոցների համաձայն`նոյեմբերի 12-ին Մոսկվայի Մարիամ Աստվածածնի տաճարում դերասանին մկրտել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը: << Ես մի քիչ հուզված եմ: Համոզված եմ, որ ճիշտ քայլ եմ կատարում: Սա շատ կարևոր որոշում է ինձ համար>>-մկրտության արարողությունից առաջ լրագրողներին ասել