Արկանզաս և Օկլահոմա նահանգներում պաշտպանում են աշակերտների աղոթելու իրավունքը
Ամերիկյան Արկանզաս և Օկլահոմա նահանգների պետական պաշտոնյաները վճռականորեն պաշտպանում են երկրի պետական դպրոցների աշակերտների կրոնական հավատքի արտահայտման իրավունքը, որը վերջերս հարձակումների է ենթարկվում աթեիստական կազմակերպությունների կողմից: Օկլահոմայի գլխավոր դատախազ Սքոթ Փրուիտին հայտարարել էր, որ այն անձինք, ովքեր ուսումնական հաստատություններում մարզական մրցումների ժամանակ փորձում են արգելել մասնակիցներին աղոթել, անօրինական պահանջներ են ներկայացնում, քանի որ մարդիկ իրավունք [...]
Հորդանանի թագուհին այցելել է քրիստոնեական հիվանդանոց
Ռուսական քրիստոնեական կայքերը հղում անելով Calam 1 կայքին տեղեկացնում են, որ Հորդանանի թագուհի Ռանիան այցելել է 1999 թվականին իր կողմից հիմնադրված քրիստոնեական հիվանդանոցը, որտեղ ծառայում են Մելքիթյան կաթոլիկ եկեղեցուն պատկանող գթասրտության միանձնուհի քույրերը: Այցի ընթացքում թագուհին հանդիպել էր հիվանդանոցի աշխատակազմի և հիվանդների հետ: Նա գթասրտության քույրերին շնորհակալություն էր հայտնել անձնվեր աշխատանքի և հոգատարության համար, զրուցել [...]
Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության նոր նախագահ է ընտրվել
Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության նախագահ Գոտֆրիդ Լոհերը ընտրվել է Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության գործադիր նախագահ:Այդ պաշտոնում նա փոխարինել է գերմանացի եպիսկոպոս Ֆրիդրիխ Վեբերին, ով մահացել է այս տարվա հունվարին: Նորընտիր նախագահ Լոհանը անդրադարձել էր աննախադեպ մեծ չափերի հասնող գաղթականության հետևանքով Եվրոպայում տիրող իրավիճակին.<<Եվրոպային դարձյալ մարտահրավեր է նետված: Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բողոքականները միաբան [...]
Ապաստան անօթևանների համար
Անօթևանների համար ապաստան է բացվել Վատիկանում: Այն գտնվում է սուրբ Պետրոսի հրապարակի անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնել է Սուրբ Գահի գթասրտության ծառայությունը: Ապաստանը բացել են Ճիզվիտները: Անօթևան մարդկանց կարիքները հոգալու են մայր Թերեզայի հիմնադրած <<Գթասրտության միսիոներներ>> միաբանության քույրերը: Ապաստանը նախատեսված է 34 մարդու համար, ընդունելու են անօթևան տղամարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը օթևանում կարող է գտնվել 30 [...]
Ֆ. Գրեհեմը Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը համեմատել է իսլամիստների վայրագությունների հետ
Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Օկլահոմա Սիթիի կառավարության շենքի առջև տեղադրված Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը համեմատել է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների կողմից քրիստոնեական տաճարների ոչնչացման հետ: <<Մենք ցնցված էինք այն լուրերից, որ Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները ոչնչացնում են քրիստոնեական բոլոր խորհրդանիշները: Սակայն նույնն է կատարվում մեզ մոտ` Ամերիկայում: Աթեիստները, հակակրոնական այնպիսի խմբերը, ինչպիսիք են <<Քաղաքացիական [...]




