Կալիֆորնիան օրինականացրել է էվթանազիան
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է նոր օրենքը, համաձայն որի անբուժելի հիվանդները էվթանազիայի իրավունք են ստանում: Օրենքի համաձայն էվթանազիա կթույլատրվի այն դեպքում, երբ երկու բժիշկներ կհաստատեն, որ հիվանդին մնացել է ապրելու 6 ամսից ոչ շատ և որ հիվանդի գիտակցությունն ու հիշողությունը նորմալ են: Այսպիսով Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որում թույլատրվում է էվթանազիան: Էվթանազիան թույլատրվում
Հակամուսուլմանական ցույց Գերմանիայում
Դրեզդենում կայացել է հերթական ցույցը, որի մասնակիցները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանության օգտին: Ցույցը կազմակերպել էր <<PEGIDA>>քաղաքական շարժումը, որը պայքարում է Գերմանիայի իսլամացման դեմ: Ցուցարարների կարծիքով Գերմանիայի կառավարությունը իրեն հաշիվ չի տալիս մուսուլման փախստականների զանգվածային ներգաղթի հետևանքների մասին: Ցուցարարները քայլերթ էին կազմակերպել քաղաքի փողոցներով: Նրանք տանում էին Գերմանիայի դրոշը և հակամուսուլմանական կարգախոսներ: Նշենք, որ
ԱՄՆ-ի քրիստոնյաները բողոքում են
Charisma News-ի տեղեկացմամբ քրիստոնյա ակտիվիստները Սպիտակ Տան մոտ անցկացնելու են <<Ես քրիստոնյա եմ>> ակցիան` իրենց բողոքը հայտնելու վերջերս Օրեգոնի քրիստոնեական քոլեջում կատարված սպանությունների դեմ: <<Ռասայի, սեռի, կրոնի կամ ցանկացած այլ գործոնի համար կատարված յուրաքանչյուր սպանություն պետք է խստորեն դատապարտվի մեր իշխանությունների կողմից>>- ասել էր Վաշինգտոնի <<Church on the Hill>> եկեղեցու հովիվ Պատրիկ Մահոնին: Նրա կարծիքով նախագահ
Իսլամիստ գրոհայինները թաքնվում են մզկիթներում
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Սիրիայում գործող <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները ռուսական ռազմական օդուժի ռմբակոծություններից փրկվելու համար սկսել են թաքնվել մզկիթներում: <<Մենք տվյալներ ունենք, որ ահաբեկիչները թաքնվում են մզկիթներում, իսկ ռազմական տեխնիկան և զինամթերքը սկսել են պահել մզկիթների մոտ: Գրոհայինները գիտեն մեր հարգալից վերաբերմունքը կրոնական շինությունների հանդեպ և հիանալի գիտակցում են, որ ռուսական օդուժը երբեք չի հարվածի ոչ
ԱՄՆ-ում ապամոնտաժել են Տաս պատվիրանների հուշարձանը
ԱՄՆ-ի Օկլահոմա քաղաքում դատարանի որոշմամբ ապամոնտաժել են Տաս պատվիրանների հուշարձանը, որը տեղադրված էր կառավարության շենքի առջև: Fox News-ի տեղեկացմամբ հուշարձանը կտեղադրվի այլ վայրում: Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Օկլահոմա նահանգի Գերագույն դատարանը հաստատել էր կառավարության շենքի առջև տեղադրված Տաս պատվիրանների հուշարձանը ապամոնտաժելու որոշումը: Դատարանի կարծիքով հուշարձանը խախտում է սահմանադրական արգելքը, համաձայն որի պետական սեփականությունը, կոնկրետ