Հռոմի հրապարակներից մեկը անվանել են Մարտին Լյութերի անունով
KAI գործակալության տեեկացմամբ` Հռոմի իշխանությունները Կոլիզեի անմիջական հարևանությամբ գտնվող հրապարակը անվանել են Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անունով: Հռոմի քաղաքագլուխ Ինյացիո Մարինոն լրագրողներին հայտնել էր, որ այս կերպ Հռոմը վկայում է իր բարյացակամ վերաբերմունքը ցանկացած կրոնի հանդեպ: Հռոմի լյութերական համայնքի հովիվ Ժան-Մարտեն Կրուզեն շնորհակալություն էր հայտնել քաղաքի իշխանություններին և այդ քայլը անվանել էր գործող էկումենիզմի ապացույց: