Daily Archives: July 13, 2015

Թբիլիսիում բողոքել են Արևմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության դեմ

InterPressNews-ի տեղեկացմամբ` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում << Միջազգային թափանցիկություն–Վրաստան>> կազմակերպության  գրասենյակի առջև  հոգևորականությունը և մի քանի թեմերի անդամները  խաղաղ ցույց – աղոթք են անցկացրել: Մասնակիցները պահանջում էին արգելել հակապետական  կազմակերպությունները: <<Ուղղափառ ծնողների միության>> համանախագահ, ակցիայի մասնակից Ավթանդիլ Ունգիաձեն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք ոչ կառավարական  կազմակերպություններ  աջակցում են  այլասերվածության տարածմանը

Սիրիայում գրոհայինները հավաքագրում են երեխաների

<<Իսլամական պետություն>> խմբավորման անդամները  այս տարվա սկզբից մինչ օրս  Սիրիայում հավաքագրել են  ավելի քան հազար երեխայի: Այս մասին տեղեկացնում է  Սիրիայում Մարդու իրավունքների  դիտորդական խորհուրդը: Իրավապաշտպանների տվյալներով  երեխաներին հավաքագրում են հատուկ գրասենյակների միջոցով, որոնք գտնվում են Խոմս և Խամա նահանգներում: Երեխաներին օգտագործում են նաև որպես մահապարտների: Վերջին մի քանի օրերի ընթացքում  անչափահաս մահապարտները պայթեցրել  էին

Իսլամիստ գրոհայինների հերթական վայրագությունը

<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները  ևս մեկ պատմական հինավուրց տաճար են պայթեցրել Իրաքի Մոսուլ քաղաքում: <<Օգնող մայր>> տաճարի  պայթեցման ժամանակ զոհվել են հարևանությամբ գտնվող 4 երեխաներ: Տաճարը ավելի քան հազար տարեկան էր և գտնվում էր քաղաքի կենտրոնում: Նշենք, որ իսլամիստ  գրոհայինները  Մոսուլ քաղաքը գրավել են  անցյալ տարվա հունիսին, երբ իրաքյան բանակը արագորեն լքել էր քաղաքը: Մեկ

  • Աուդիո Աստվածաշնչեր ամերիկացի զինվորների համար

Աուդիո Աստվածաշնչեր ամերիկացի զինվորների համար

<<Հավատը լսելուց է >> ընկերությունը ավելի քան 530 հազար թվային աուդիո Աստվածաշնչեր է տրամադրելու  ամերիկյան զինված ուժերին: Այս մասին տեղեկացնում է invictory.com  կայքը: Աուդիո Աստվածաշունչը, որ   չափերով հավասար է մաստակի տուփի, կոչվում է BibleStick: Նրանում ընդգրկված է Նոր Կտակարանը և հատուկ ընտրված սաղմոսներ: Աուդիո Աստվածաշունչը հարմար է պահել  զինվորական համազգեստի գրպաններում, բավականին ամուր է և