Ռուսաստանի Հրեական համայնքը կհամագործակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
Ռուսաստանի Հրեական համայնքների դաշնության մամուլի ծառայության համաձայն` Ռուսաստանի Հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պայմանավորվել են համատեղ պայքարել կրոնական և ազգային անհանդուրժողականության դեմ ամբողջ աշխարհում: Նման որոշում է ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, Ռուսաստանի Հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդայի և Ռուսաստանի Գլխավոր րաբբի Բերլ Լազարի հանդիպման ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը ծանոթացել էր [...]



