Վատիկանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը
Associated Press-ի տեղեկացմամբ Վատիկանում համաձայնեցվել է Պաղեստինի և Վատիկանի համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրի տեքստը, որում Վատիկանը փաստորեն Պաղեստինին ճանաչել է որպես պետություն: Կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին ասել էր. «Այո, մենք ընդունում ենք, որ Պաղեստինի պետությունը գոյություն ունի»: Առաջիկայում պայմանագրի տեքստը ստորագրելու համար կփոխանցեն Վատիկանի և Պաղեստինի ղեկավարներին: Այս որոշումը առաջացրել է Իսրայելի վրդովմունքը: Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունում [...]







