Monthly Archives: May 2015

Իսլամիստ առաջնորդի հերթական կոչը

«Իսլամական պետություն» խմբավորումը տարածել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի  ձայներիզը, որում նա  իր համախոհներին  կոչ է անում  միանալ իրենց, գալ և բնակվել  «խալիֆայությունում»: Ձայներիզը  տեղադրել են  իսլամիստ ծայրահեղականների կողմից օգտագործվող կայքերում: Ի դեպ` France 24 հեռուստաալիքը  հայտնել էր, որ Հյուսիսային Աֆրիկայում գործող «Ալ Մուրաբիթուն» արմատական խմբավորումը հայտարարել է  «Իսլամական պետությանը» միանալու մասին: Իսկ [...]

By |2015-05-18T10:53:09+04:00May 18th, 2015|Նորություններ|0 Comments

 Ռուսաստանի հրեաները նշել են կրոնական նոր տոնը

Մայիսի 15-ին Ռուսաստանի հրեաները առաջին անգամ նշել են  կրոնական նոր տոնը, որը կոչվում է Ազատագրության  և փրկության օր: Այս օրը նվիրված է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին և հրեաների փրկությանը: Տոնակատարության ժամանակ   հրեաները  շնորհակալություն էին հայտնել Աստծուն  և Կարմիր Բանակին  լիակատար ոչնչացումից  փրկվելու, ինչպես նաև  1948 թվականին Իսրայել պետության ստեղծման համար: «Այսուհետ Հաղթանակի օրը  ներառված  [...]

By |2015-05-18T10:52:32+04:00May 18th, 2015|Նորություններ|0 Comments

 Չինաստանում սահմանափակում են խաչի կիրառումը

Չինաստանի  Չժեցզյան  նահանգում բողոքական քրիստոնյաները քննադատել են խաչի կիրառությունը սահմանափակելու իշխանությունների մտադրությունը: Իշխանությունների կողմից առաջարկվող նախագծի համաձայն  խաչը պետք է գտնվի տաճարի  առջևում, այլ ոչ թե տանիքի վրա և նրա բարձրությունը չպետք է գերազանցի  ամբողջ  տաճարի բարձրության մեկ տասներորդ մասը: Բողոքական  եկեղեցու ներկայացուցիչները այդ նախագիծն անվանել են անհիմն և համարում են, որ  դա հակասում է [...]

By |2015-05-18T10:50:32+04:00May 18th, 2015|Նորություններ|0 Comments

Պակիստանում կառուցվում է ամենամեծ խաչը Ասիայում

Պակիստանցի քրիստոնյա գործարար Փերվեզ Հենրի Ջիլը  որոշել է  իր հավատակիցներին   հալածանքներից պաշտպանել  յուրօրինակ ձևով:  Գործարարի խոսքով  չորս տարի առաջ երազում իրեն հայտնվել էր Տերը  և հանձնարարել միջոց գտնել  պակիստանցի քրիստոնյաներին օգնելու և պաշտպանելու համար: Երկար խորհելուց հետո Փերվեզ Ջիլը  գտնում  է լուծումը: Կարաչի քաղաքում, որտեղ  իշխանությունը   գտնվում է արմատական իսլամիստների ձեռքում,  սկսել է կառուցել հսկայական [...]

By |2015-05-18T10:49:27+04:00May 18th, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկացի հովիվը կոչ է անում աջակցել իրաքցի քրիստոնյաներին

Նյու Յորքի «Հավիտենություն»  եկեղեցու հովիվ  Վիլյամ  Դեվլինը ամերիկյան եկեղեցիների հովիվներին կոչ է արել  գնալ Իրաք և ծառայել հալածվող քրիստոնյաներին: «Ես իրաքցի քրիստոնյաներին ասում եմ, որ ձեզ մոտ եմ եկել, որպեսզի  իմանաք, որ Ամերիկայի եկեղեցին ձեզ չի մոռացել: Սակայն ես միակ ամերիկացի հովիվն եմ այնտեղ» - The Christian Post պարբերականին  պատմել էր հովիվ Դեվլինը, ով  անցյալ [...]

By |2015-05-18T10:48:27+04:00May 18th, 2015|Նորություններ|0 Comments

Հակահրեականության դեմ պայքարի հարցերին  նվիրված համաժողով

Մայիսի 12-14-ը Երուսաղեմում կայացել էր  հակահրեականության դեմ պայքարի 5-րդ  համաժողովը, որին մասնակցել են  ավելի քան հազար քաղաքական, կրոնական, հասարակական գործիչներ և փորձագետներ  աշխարհի 60 պետություններից: Ներկայացուցչական այս  ժողովը բացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ելույթ էին ունեցել  տասնյակ պատգամավորներ: «Ես չգիտեմ, կհաջողվի մեզ արմատախիլ անել հակահրեականությունը, սակայն  մենք պարտավոր ենք պայքարել դրա դեմ»-հայտարարել էր Նաթանյահուն:  [...]

By |2015-05-15T11:39:51+04:00May 15th, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկացիները կողմ են համասեռամոլ նախագահի

  The Wall Street Journal-ի և NBC  News-ի կողմից կատարված  ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամերիկացիները գերադասում են  ունենալ  համասեռամոլ, քան քրիստոնյա նախագահ: Ուսումնասիրությունների համաձայն վերջին 10 տարիների ընթացքում  համասեռամոլ նախագահ ընդունող ամերիկացիների թիվը մեծացել է 18%-ով  և կազմել է հարցվածների 61%-ը: Իսկ քրիստոնյա նախագահ ցանկացողների թիվը մեծացել է 11%-ով և կազմել հարցվածների 52%-ը: Ուսումնասիրության [...]

By |2015-05-15T11:36:22+04:00May 15th, 2015|Նորություններ|0 Comments

Անվտանգության խստացված միջոցներ Վատիկանում

Մայիսի 13-ին սուրբ Պետրոսի հրապարակում  հավատացյալների հետ  Հռոմի Պապի   հանդիպման  ժամանակ  Վատիկանի և Իտալիայի  ոստիկանությունը ձեռք էին առել   անվտանգության խստացված միջոցներ: Ոստիկանությունը Սուրբ Պետրոսի տաճարին հարակից փողոցներում  փակել էր տրանսպորտի երթևեկությունը,  հրապարակ մտնողներին խուզարկում էին, ստուգում պայուսակները: Վատիկանի պաշտոնյաները խոստովանել էին, որ դա կապված է  իսլամիստների կողմից Պապի դեմ  հնարավոր հարձակման սպառնալիքի հետ:  Իսկ ոստիկանությունը [...]

By |2015-05-15T11:35:17+04:00May 15th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top