Monthly Archives: May 2015

Աղոթքի շաբաթ հալածվող քրիստոնյաների համար

Իսպանիայի կաթոլիկ եպիսկոպոսների  կոնֆերանսը և Պապին առընթեր <<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> հիմնադրամը հայտարարել են  միջազգային աղոթքի շաբաթ հալածվող եկեղեցու համար: Աղոթքի շաբաթը սկսվել է մայիսի 17-ին: Տարբեր հավատքի համար հալածվող  քրիստոնյա եղբայրների և քույրերի համար աղոթում են վանքերում, թեմերում, տներում: Հրապարակվել են  նյութեր, որոնք  կարելի է  օգտագործել աղոթքի համար:

By |2015-05-20T12:13:23+04:00May 20th, 2015|Նորություններ|0 Comments

Բռնի կերպով  մուսուլման դարձած հայերը  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը

<<Linga>> կայքի տեղեկացմամբ  իսլամ ընդունած թուրքահայերի սերունդները  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը: <<Ակոս>> շաբաթաթերթում տպագրված հոդվածի համաձայն  հայկական ծագում ունեցող մուսուլմանների քրիստոնեության դառնալու հաճախակի դարձած դեպքերը  վկայում են, որ նրանց մոտ պահպանվել է  խորը հիշողությունը իրենց  նախնիների հավատի վերաբերյալ: Տեղեկացվում է, որ մայիսի 9-ին Թուրքիայում  սուրբ Ստեփանոսի տաճարում  մկրտվել են դերսիմցի 12 հայեր, ովքեր իմանալով ճշմարտությունը [...]

By |2015-05-20T12:12:34+04:00May 20th, 2015|Նորություններ|0 Comments

Ռ. Բոնկեն ողջունել է աղոթքի համաժողովի մասնակիցներին

Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Ռեյնհարդ Բոնկեն իր աջակցությունն է հայտնել Երևանի << Կյանքի Խոսք>> եկեղեցում մայիսի 22-30-ին կայանալիք << Փենուէլ>> աղոթքի կոնֆերանսին:<<Ձեզ մոտ անցկացվում է աղոթքի համաժողով, որը նախապատրաստում է Հիսուսի համար աշխարհի գրավումը: Դա իրոք հրաշալի է, հատկապես այսպիսի ժամանակներում: Աղոթեք և ավետարանեք, ավետարանեք և աղոթեք: Եվ դուք կտեսնեք պտուղները: Ես ձեզ շատ եմ [...]

By |2015-05-20T12:11:39+04:00May 20th, 2015|Նորություններ|0 Comments

Եվրոպայի մուսուլմաններին նվիրված հանդիպում Շվեյցարիայում

Եվրոպայի եպիսկոպոսական  կոնֆերանսների  խորհուրդը  ֆինանսավորել էր  եռօրյա հանդիպումը, որը կայացել էր Շվեյցարիայի  սուրբ Մավրիկիոսի  աբբայությունում: Հանդիպումը նվիրված էր  Եվրոպայում բնակվող մուսուլմանների խնդիրներին: Միջկրոնական երկխոսության հարցերով  Պապական խորհրդի  նախագահ, կարդինալ Ժան Լուի Տորանը իր ելույթում անդրադարձել էր  Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքներին և ասել.<<Ներկայումս երկխոսությունը անհրաժեշտ է քան երբևէ: Քանի որ  մուսուլմանների մեծ մասը  իրեն մեղավոր չի [...]

By |2015-05-19T10:42:38+04:00May 19th, 2015|Նորություններ|0 Comments

 Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին օրհնելու է միասեռ ամուսնությունները

Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին  հաստատել է  միասեռ ամուսնությունները օրհնելու հնարավորությունը: Մեկ ու կես տարի տևած բանավեճերից հետո այդ  որոշումը  ընդունվել  է   մայիսի 17-ին  ֆրանսիական Սեթ քաղաքում կայացած   սինոդի նիստում: Սինոդի հայտարարության մեջ ասված է. << Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին   միասեռ զույգերին ընդունում է այնպիսին,  ինչպիսին  նրանք կան, սակայն  հարգում է հակառակ կարծիքները: Եկեղեցու ղեկավարությունը  հնարավոր [...]

By |2015-05-19T10:41:14+04:00May 19th, 2015|Նորություններ|0 Comments

Վրաց Պատրիարքը կոչ է արել դադարեցնել հղիության արհեստական ընդհատումները

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը  կիրակնօրյա ավանդական իր քարոզում  կոչ էր արել դադարեցնել հղիության  արհեստական ընդհատումները: Իր քարոզում Պատրիարքը ասել էր. <<Ցանկանում եմ  դիմել բոլորին, անհրաժեշտ է Վրաստանում դադարեցնել հղիության ընդհատումը: Պետք է հիշել, որ դա  երեխայի սպանություն է և  մեծ մեղք: Ցանկանում եմ  հատկապես դիմել այն բժիշկներին, ովքեր կատարում են  հղիության ընդհատումներ:  Նրանք  սարսափելի մեղք [...]

By |2015-05-19T10:52:43+04:00May 19th, 2015|Նորություններ|0 Comments

Միանձնուհին քննադատում է իսլամիստներին

Christian Post-ի համաձայն` հայտնի միանձնուհի Հաթուն Դոգանի կարծիքով ԱՄՆ-ը բավարար իշխանություն ունեն, որպեսզի կանգնեցնեն «Իսլամական պետություն» տխրահռչակ խմբավորման գործունեությունը: Քույր Դոհանը մշտապես  օգնում է ահաբեկչության զոհերին: Ներկայումս նա  աջակցում է Սիրիայի և Իրաքի եզդիներին: «Այդ խմբավորման իսլամիստները  առևանգել են  ավելի քան 12 հազար մարդ և միայն եզդիներից: Այնտեղ բարբարոսություն է կատարվում: Աբու Բաքր ալ Բաղդադիի [...]

By |2015-05-18T10:54:16+04:00May 18th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top